Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ. Զախարովան` տարածաշրջանում հնարավոր սրման մասին
Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի Ռուսաստանը, եթե իրանա-իսրայելական սրման ֆոնին Ադրբեջանը ուժի դիմի Հայաստանով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։
Զախարովայի խոսքով` ինքը նույնիսկ չի ցանկանում քննարկել կամ մտածել այդ սցենարի մասին։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի ջանքերն առաջին հերթին ուղղված են Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը և լիցքաթափմանը, այն ամենին, ինչ կապված է Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա կան մեխանիզմներ և աշխատանքային խմբեր, համապատասխան մակարդակի մասնագետներ, որոնք լուծում են այդ հարցերը։ Նրա խոսքով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը թանկ են Ռուսաստանի համար, որոնց հետ հաստատվել են սերտ հարաբերություններ։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը անընդունելի է: Նրանք նաև կտրականապես դեմ են արտահայտվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Հայաստանի տարածքով: Հունիսի 17-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին կրկին ընդգծեց, որ Իրանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մտադիր չէ շեղվել իր «կարմիր գծերից»:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.