Երկու եղբայրներով իրենց ժամացույցները ճշգրտելու են. Վարդանյանը՝ Փաշինյանի այցի մասին
Երկու եղբայրներով իրենց ժամացույցները ճշգրտելու են, հարցերը պատրաստելու են, և գնալու է մեկը, ով բազկաթոռին բազմածի դիմաց նստած էր աթոռակի վրա, Հայաստանի դրոշը թարս դրած։ Խորհրարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցը Թուրքիա, որին նախորդել էր նաև Ադրբեջանի նախագահի այցելությունն այդ երկրիր։
Հիշեցնենք` մայիսի 16–ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցքում հանդիպել էր այլոց հետ զրուցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հրավիրել սուրճ խմելու։ Հանրության շրջանում քննարկման առարկա դարձավ այն, որ Ալիևը նստած էր բազմոցին, իսկ Փաշինյանը՝ աթոռին։
«Հանդիպման օրակարգը մեզանից գաղտնի է. ո՛չ դուք, ո՛չ ես, ո՛չ Հայաստանի հանրությունը այդ օրակարգից որևէ ինֆորմացիա չունի։ Բայց և՛ ես, և՛ դուք, և՛ մեր հասարակության գիտակից մասը, վստահ եմ, որ տեղյակ ենք, թե ինչ օրակարգ ունեն Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի մասով»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը` հիշեցնելով այդ երկրների ղեկավարների հետ Նիկոլ Փաշինյանի նախկինում տեղի ունեցած հանդիպումների ամոթալի ընթացքն ու ցավալի արդյունքները։
«Այնպես որ որևէ դրական ակնկալիք չունեմ, մանավանդ այս զարգացումների ֆոնին։ Մի մարդ, ով ասում է. «Ես մինչև 2022թ–ը ֆորպոստի վարչապետ էի, հիմա ՀՀ լիարժեք ու ամբողջական վարչապետ եմ»։ Մի հատ էդ մարդուն հարցրեք. «Այսինքն դու ֆորպոստ հեղափոխությո՞ւն ես արել, իշխանությա՞ն ես եկել։ Ինքը պատրատ է կեղծել ամեն ինչ, և դրանով զբաղված է օր ու գիշեր»,– ասաց Վարդանյանը` լավատեսութոյւն հայտնելով, որ Հայաստանին կհաջողվի մոտ ապագայում կանգնեցնել գահավիժման պրոցեսը և քայլ առ քայլ ոտքի կանգնել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգին վերաբերող այլ հարցերն առ այս պահը գաղտնի են պահվում։
Հատկանշական է, որ մեկ օր առաջ`հունիսի 19-ին Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի նախագահը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.