Փաշինյանը հոգևորականներին կոչ է արել պահանջել կաթողիկոսի հրաժարականը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին վերստին կոչ է արել օր առաջ լքել վեհարանը, իսկ հոգևորականներին ու Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին՝ պահանջել նրա հրաժարականը:
Փաշինյանը կրկնել է կաթողիկոսի հասցեին հնչեցրած մեղադրանքները և նրան դիմել աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան:
«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդներին և նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հորդորում եմ հստակ ձևակերպել վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը և դրա մասին բարձրաձայնել»,- Ֆեյսբուքում գրել է նա։
Մայիսի 29-ին Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք վիրավորական գրառումներ էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ կոչ արել ընտրել նոր կաթողիկոս։
Հունիսի 2-ին Փաշինյանը կասկածի տակ էր դրել այն փաստը, որ Գարեգին Բ-ն պահպանել է կուսակրոնության երդումը։ Այնուհետև Փաշինյանը հայտարարել էր կաթողիկոսին փոխելու համար համակարգող խումբ ստեղծելու մասին։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև Ռուսաստանում գործող 10-ից ավելի հայկական կազմակերպություն հանդես էր եկել հակաեկեղեցական արշավի դեմ։
Հունիսի 17-ին Փաշինյանը վերսկսել էր եկեղեցուն ուղղված իր հայտարարություններն այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը քննադատել էր իշխանությունների գործողությունները։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.