«Սրբազան պայքարի» երիտասարդներ․ Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առավոտյան ժամը 7-ից սկսած Բագրատ Սրբազանի կեցավայրը, «Սրբազան պայքարի» տարբեր աջակիցների կեցավայրերը, տները խուզարկությունների են ենթարկվել, թե ինչի համար, թե ինչ հիմքերով, ոչ ոք չգիտի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, ՔԿ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքարի» աջակիցներից մեկը։
«Այս պահին ձերբակալվածների մեջ կան մերն երիտասարդներից»,–ասաց նա։
Հարցին՝ լսե՞լ է ՔԿ–ի տարածած ձայնագրությունները, ակտիվիստը դրական պատասխան տվեց. «Այո, լսել եմ, չեմ ցանկանա այս պահին ես մեկնաբանել, քանի որ գիտենք, թե ինչ մակարդակի է հասել հիմիկվա գիտությունը, տեխնոլոգիաները և ինչ հնարավորություններ կան առհասարակ։ Չեմ կարծում, որ պետք է դրան տալ մեծ նշանակություն։ Իհարկե, սարքած է, նման բաներ չի կարող լինել, մենք գործ ունենք Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի հետ։ Ինչպե՞ս կարելի է հավատալ նման խեղաթյուրանքներին։
Շատ ծիծաղելի են իրենց պնդումները։ Էս պայքարը հիմնված է ազգային արժեքների, մաքրության վրա, և նման խոսակցությունները չեմ էլ ուզում մեկնաբանել։
Կոչս հետևյալն է. ամբողջ սրբազան պայքարի երիտասարդների անունից ուզում եմ դիմել Հայաստանի հանրությանը, ՀՀ քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որոնք չեն կորցրել լավ ապագա ունենալու և արժանապատիվ ապրելու ցանկությունը, բոլոր այն մարդկանց, որոնք անհանդուրժողականություն են ցուցաբերում այս գործողությունների նկատմամբ, բոլորիդ հրավիրում եմ Մազմանյան 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի առաջ մեր աջակցությունը հայտնելու «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին և մնացած աջակիցներին, որոնք ապօրինաբար պահվում են այստեղ։
Վստահ եմ, որ եթե մենք դիմադրություն չցուցաբերենք, սա կարող է շատ վատ հետևանքներ ունենան, ընդհուպ մինչև կալանավորում»,– ընդգծեց «Սրբազան պայքարի» աջակիցը։
Մեկ այլ աջակից էլ հավելեց. «Բոլորը միշտ հարցնում էին, ասում էին՝ սրբազան, բա ե՞րբ ենք սկսելու, Այս ապօրինի շինծու գործը, որ սարքել են սրբազանի նկատմամբ, հենց սա այն պահն է, որ բոլորը ցույց տան, որ իրենք բոլորը մեկ միասնական բռունցքով սրբազանի կողքին են ու սրբազանի հետ են»։
Անդրադառնալով ՔԿ–ի տարածած ձայնագրություններին, նա նշեց. «Ի՞նչ եք կարծում, եկեղեցուն 30 տարի ծառայած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, արդյո՞ք ունակ է իր ազգին, երբևէ որևէ մեկի նկատմամբ ահաբեկչական որևիցե գործողության դիմի կամ կոչ անի, որ ինչ-որ ուրիշ մարդիկ դիմեն դրան։ Այս մարդու կաշվի տակ ամբողջությամբ Հայաստանն էև այս պահի դրությամբ իր ազգային ազատագրական պայքարը, որի համար ինքը դուրս է եկել՝ թողնելով իր գեղեցիկ Տավուշը,
թեմի առաջնորդ լինելու գործը, որպեսզի մարդկանց տանի դեպի հաղթանակ։ Ուղեղից մի քիչ պակաս պետք է լինես, որ ասենք իմանաս գոնե ում վրա ինչ ես փորձում կարես»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.
-
2025-07-05 10:33
Армения 5 июля отмечает День Конституции.
-
2025-07-05 10:27
Заместитель директора Центра комплексных европейских и международных исследований факультета Мировой экономики и мировой политики НИУ ВШЭ Дмитрий Суслов прокомментировал Alpha News кризис в отношениях Москвы с Баку и Ереваном, политику России на Южном Кавказе, а также позицию США по конфликту на Украине и отношениям с Россией. По словам эксперта, кризис с Азербайджаном носит откровенно политический характер, который искусственно раздувают в Баку.
-
2025-07-05 10:22
Операция по задержанию архиепископа Микаэла Аджапахяна в Первопрестольном Эчмиадзина с участием Управления по борьбе с терроризмом СНБ была позорным зрелищем. Об этом заявил в интервью Sputnik Армения лидер партии "Отечество", бывший директор СНБ, генерал-майор Артур Ванецян.