Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂԸ ԹՇՆԱՄԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԾ ԱՎԱՐ Է
Հայաստանում երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ կգա մի օր, երբ մարդիկ ստիպված կլինեն Մայր աթոռում պատի վրայով թռչել, որ կարողանան Վեհարանը պաշտպանել ավազակախմբից։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վեհարանի վրա հարձակման տեսարանը շատ մեծ հարված էր մեր հասարակության համար։ Իսկ տեղի ունեցողը թշնամի երկրների համար մեծ ավար է։ Քաղաքական իշխանությունը ցույց է տվել, որ պատրաստ է գնալ անբարոյական քայլերի և դրանով չի սահմանափակվելու։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել, պետք է հետապնդվողից դառնալ քաղաքական օրակարգ թելադրող»,-ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ստեղծված իրավիճակի լուծումներից մեկը ԱԺ–ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Նա չի համարում, որ քաղաքական ուժերին այս թեմայի շուրջ կոնսոլիդացնելու ուղիները սպառված են։
Նա ընդգծեց, որ եթե ընդդիմադիր դաշտում լինեն այլ օրակարգեր, որոնք այս պահի համար լուծումներ կտան, իրենք բաց են բոլոր տեսակի քննարկումների համար։
Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունն այսօր առավելություն ունի ընդդիմության նկատմամբ՝ քաղաքական, տեղեկատվական և քարոզչական օրակարգի առումով։ Այդ գործիքակազմը օգտագործվում է ընդդիմության դեմ, հասարակությանը պարտադրվում են ստահոդ նարատիվներ։
Աբրահամյանը կարևոր է համարում նաև այն, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր միասնական էին վարչապետի թեկնածու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում, թեև սրբազանը հրաժարվել է այդ թեկնածությունից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.