ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՆՎՏԱՆԳ ԱՊՐԵԼ ԵՎ ԱՇԽԱՏԵԼ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ
Տարածված թյուր կարծիք կա, թե ատոմակայանի մոտ ապրելն ու աշխատելը վտանգավոր է առողջության համար։ Այդ հարցի վերաբերյալ հանրային մտահոգությունը շարունակում է մնալ միջուկային էներգիայի անվտանգության վերաբերյալ գիտելիքների պակասի պատճառով։
Ի տարբերություն ջերմաէլեկտրակայանների, ատոմակայանը չի աղտոտում օդը թուներով և ջերմոցային գազերով, գրում է Naked Science-ը։
ԱԷԿ-ը վնասակար արտանետումներ չի բաց թողում մթնոլորտ, իսկ ատոմակայանի ռեակտորները շրջապատված են հերմետիկ թաղանթով, պողպատե պատյաններով և մի քանի մետր հաստությամբ բետոնե պատերով։ Բացի դրանից, ատոմակայանները հազվադեպ են տեղակայված քաղաքի սահմաններում. դրանք սովորաբար բնակավայրերից շատ հեռու են։ Շատ ավելի վտանգավոր է ապրել մեգապոլիսներում, որտեղ բազմաթիվ քիմիական-տեխնոլոգիական արդյունաբերություններ կան։
Չնայած ատոմային էներգետիկային առնչվող որոշակի ռիսկերի և խնդիրների, շրջակա միջավայրի համար դրա բարենպաստության օգտին մի շարք փաստարկներ կան, հատկապես երբ համեմատվում է ավանդական էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ ածուխի և գազի հետ։
Ջերմաէլեկտրակայանի ցանկացած տեսակի վառելիքով աշխատանքի ժամանակ հիմնական աղտոտիչները մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերն են (օրինակ՝ ածխաթթու գազը), որոնք գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության հիմնական պատճառն են։ Ածուխ օգտագործելիս այս ցուցանիշներն ամենաբարձրերից են։ Միևնույն ժամանակ, աշխարհում հենց ածխով աշխատող էլեկտրակայաններն ու կաթսայատներն են կառուցվում շատ ավելի ակտիվ գոտիներում, քան մյուսները։ Ատոմակայանի շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետումներ չեն լինում, սակայն առաջանում են միջուկային վառելիքի թափոններ, որոնք պետք է հատուկ կերպով վնասազերծվեն և պահեստավորվեն։
Ատոմակայանները համեմատաբար էկոլոգիապես մաքուր համարելու առանցքային գործոնը էներգիայի արտադրության փակ ցիկլն է։ «Կանաչ» կայանի շրջակա միջավայրի հետ միակ անմիջական շփումը ջրային գոլորշու արտանետումն է սառեցման աշտարակներից՝ ջուր ցրելու համար նախատեսված հատուկ ծորակներով հագեցած խողովակների համալիրից։ Այդ գոլորշին, ըստ էության, մաքուր ջուր է, որը տաքացվում է էլեկտրաէներգիա արտադրելու գործընթացում և որևէ վնասակար նյութ չի պարունակում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.