Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը կմտնի ԱԺ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազից դեռ միջնորդագիր չի ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, սակայն գիտի, որ շուտով նման գրություն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրեն ներկայացնելու է։ Այդ մասին նա ասաց ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում։
«Դեռ գրություն դատախազից չեմ ստացել, սակայն սպասում եմ»,– հստակեցրեց նա։
Արդյոք պատգամավորին կկալանավորե՞ն, Սիմոնյանը դժվարացավ ասել` նշելով, որ հենց դատախազից գրությունը ստանա, կհասկանա։
Իսկ թե երբ կքննարկվի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը, ԱԺ նախագահը կրկին դժվարացավ պատասխանել։
Հիշեցնենք, որ հունիսի 26–ի առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։
Հավելենք, որ Արթուր Սարգսյանը 2021 թ. հուլիսին կալանավորվել էր, ազատ էր արձակվել հոկտեմբերին։
Նա նախկինում Սիսիան համայնքի ղեկավարն էր ու մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ակտիվորեն մասնակցել է «Սրբազան շարժմանը»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 10:42
На внеочередном заседании Национального Собрания Армении 4 июля обсуждается ходатайство Генеральной прокуратуры республики о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении главы парламентской фракции оппозиционного блока «Армения» Сейрана Оганяна и его секретаря Арцвика Минасяна.
-
2025-07-04 10:40
Находящийся под арестом бизнесмен Самвел Карапетян подал в суд на депутатов от правящей в Армении партии «Гражданский договор» Айка Конджоряна и Арсена Торосяна. Об этом пишет Hetq.
-
2025-07-04 10:38
Министр иностранных дел России Сергей Лавров направил поздравление государственному секретарю США Марко Рубио по случаю Дня независимости США, выразив надежду на стабилизацию российско-американских отношений.
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.