Լիլիթ Գալստյան․ ՔՊ-ականները համաձայնության են եկել Ադրբեջանի պատվիրակության հետ՝ ընդդեմ Արցախի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ահազանգում է.
«ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը՝ վերջնական բանաձևում պահանջ ձևակերպելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Ավելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել:
Իմ փոփոխության առաջարկը 52-րդ պարբերությունում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։
Տարբեր հավաստի զեկույցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից։ Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են։ Ապացուցված փաստ է, որ Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքների հիմնարար ստանդարտները։
Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների և կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին։Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը։
Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր շարունակական կերպով ենթարկվում է ոչնչացման՝ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում։
Հարգելի գործընկերներ,
Ես բարձրացնում եմ այն հազարավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից։
Իմ առաջարկները որևէ կերպ չեն խաթարում խաղաղության գործընթացը և միայն հնարավորություն կտան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը՝ դրականորեն ազդելու խաղաղ կարգավորման վրա։ Ձեր ձայնը կարևոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.