Երկկողմ բանակցությունն ամենաարդյունավետ ձևաչափն է․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Հայաստանն ու Ադրբեջանը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:
Հիշեցնենք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումն Աբու Դաբիում տևել է ավելի քան 5 ժամ և անցկացվել տարբեր ձևաչափերով։ Հանդիպումը նախ մեկնարկել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 12:11
Первый омбудсмен Армении, правозащитник и бывший депутат НС РА Лариса АЛАВЕРДЯН поделилась в интервью Новости Армении – NEWS.am мнением о последствиях возможного открытия «Сюникской дороги».
-
2025-07-12 11:33
Москва предостерегает США, Южную Корею и Японию от злоупотребления отношениями этих стран для их выстраивания против РФ и КНДР. Об этом заявил министр иностранных дел России Сергей Лавров на пресс-конференции по итогам переговоров с главой МИД КНДР Цой Сон Хи в Вонсане, передает ТАСС.
-
2025-07-12 11:31
Премьер Никол Пашинян поручил своим соратникам начать масштабную информационную атаку против бизнесмена Самвела Карапетяна и Армянской Апостольской Церкви, сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники, близкие к властям.
-
2025-07-12 11:31
Лесные пожары с 3 июля продолжают сжигать сельскохозяйственные угодья в сирийской провинции Латакия, растут опасения дальнейшего распространения огня на жилые районы.