Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ՍՏԵՂԾԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՇՈՒՐՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախևառաջ մենք պիտի արձանագրենք, որ Ադրբեջանին հաջողվեց ստեղծել միջազգային կոնսենսուս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց «Ապրի, Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Հիմա չեն խոսում «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Հիմա խոսում են միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ և կոնսենսուսը հետևյալն է․ այս ճանապարհը պիտի բացվի։ և հիմա փորձում են գտնել շահագրգռված կողմերին, որոնք կդառնան այս մեծ ծրագրի մաս», - նշեց արևալգետը։
Նրա խոսքով՝ բուն այսպես կոչված նախագծի հետ որևէ խնդիր չկա։ Բոլորը համաձայն են, որ այն բացվի։
Ադրբեջանի երկրորդ հաջողությունը, ըստ Սերգեյ Մելքոնյանի, այն է, որ խոսքը չի գնում այլ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ «Միայն քննարկում են հենց այս հարավային ճանապարհը, այսպես կոչված «միջանցքը»։
և Ադրբեջանը որևէ պարտականություն չի վերցնում տրամադրել Հայաստանին ճանապարհ Երևանից Նախիջևանով դեպի Իրան։ Խոսքը գնում է միայն այն ճանապարհի մասին, որը նախընտրում են Թուրքիան և Ադրբեջանը։
Մենք հավելյալ բաց մանրամասներ չունենք, բայց հաշվի առնելով այն, որ տարբեր տեղերից ինչ-որ հայտարարություններ են հնչում, դա նշանակում է, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել և կան տարբեր օպցիաներ, որոնք կողմերը քննարկում են», - ասաց փորձագետը։
Նա շեշտեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցերը Եվրոպա, հայտարարությունները Ամերիկայի կողմից, արտահոսքերը մամուլում և փորձագետների կողմից վկայում են, որ «դեռ կա մանյովրի հնարավորություն»։
«Բայց դա նշանակում է նաև, որ մենք մոտենում ենք հնարավոր ավարտին, որ այսպես կոչված միջանցքը կբացվի և արդեն կարևոր կլինի ընտրել, որ կողմի հետ համագործակցել այս կոնտեքստում», - ասաց Սերգեյ Մելքոնյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.