Последние новости

Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․ ՀԵՆՑ ԱՅԴ «ԻՆՔՆԻՇԽԱՆՆԵՐԸ» ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԴՐԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԸ

Լսել եմ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարության բնագիր տարբերակը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաք, կիսվում է իր պատկերացումներով ԱՄՆ-ի դիվանագիտական և ռազմավարական ներգրավվածության վերաբերյալ տարածաշրջանում՝ ներառելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանային կայունության խթանման և Սիրիայի հետ հարաբերությունների առաջխաղացման ջանքերը։

Այդ համատեքստում նա խոսում է Իսրայելից ու հետո կտրում անցում մեր տարածաշրջանին ու ասում «Թուրքիան այս ամենի կենտրոնում է, ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը։ Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա կատակ չէ։ Դա շարունակվում է արդեն տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ։ Եվ այդ ժամանակ ԱՄՆ-ն գալիս է ու ասում «Լավ, մենք կվերցնենք դա։ Տվեք մեզ այդ 32 կիլոմետրը՝ հարյուր տարվա վարձակալությամբ, և դուք բոլորդ կարող եք այն համատեղ օգտագործել...»։ Սա է ասում ԱՄՆ դեսպանը։

Ըստ իս՝ այստեղ ամենից վտանգավոր թեզը դա «վիճում են» հատվածն է, այսինքն ՀՀ սուվերեն, միջազգայնորեն ճանաչված, 29,743 քառակուսի կիլոմետրի (հատուկ քպ-ականների նախընտրած ու թմբկահարած թիվն եմ գրում) ներառված տարածքը դեսպանը համարում է «վիճաբանության» առարկա։

Մեզ արդեն հինգ տարի է՝ իշխանական քարոզչամեքենան առավոտից երեկո համոզում է, որ Արցախը հանձնելով, Արցախի հետ կապված իրավունքներից հրաժարվելով ինքնիշխանության նոր նշաձող ենք սահմանել, բայց արի ու տես, որ այդ ինքնիշխանության քողի ներքո էլ այսօր մեր տարածքը՝ կոնկրետ Սյունիքով անցնող ճանապարհը, կոչում են «վիճաբանության առարկա»։ Մեր տարածքն է, մեր ճանապարհն է, ուզում եք անցնեք, կարգ, կանոնով անցեք, ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով։

ՀՀ ԱԳՆ-ն կհանդգնի՞ ԱՄՆ պաշտոնյաներին ուղիղ տեքստով ու հրապարակային ասել, որ նման բովանդակությամբ տեքստերը հակասում են 2025 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության տառին և ոգուն, որտեղ արձանագրված է «Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է»: Թե՞ ինքնիշխանության մասին հայտարարությունները միայն Մոսկվային կարող են ուղղվել։

Փաստերը երկաթյա բան են և գալիս են ցույց տալու, որ հենց այդ «ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի կիզակետ ու այդպես էլ չհասկանալով, որ Սյունիքի թիկունքը պահում էր իրենց կողմից «բեռ» կամ «թոկ» համարվող Արցախը․․․

Տաթևիկ Հայրապետյան, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ