Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ․ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիների հարցով դիմեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, դա դիվանագիտական տեսանկյունից կարևոր քայլ կլիներ խնդրին պետական մակարդակով լրջություն հաղորդելու համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով աղմկահարույց տեղեկություններին, թե Փաշինյանը հրաժարվել է հայ գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահին։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր` հայ ազդեցիկ գործիչները գերիների հարցով կապ են հաստատել Թրամփի աղջկա ամուսնու հետ և բանակցել: Ըստ թերթի` ԱՄՆ նախագահը համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով: Փաշինյանին են փոխանցել այս առաջարկը, ըստ որի՝ ընդամենը մի թղթի կտոր է պետք, որ պաշտոնական հիմք լինի ԱՄՆ նախագահի համար, բայց Փաշինյանի կողմից փոխանցվել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը։ Հուլիսի 16-ի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ուղիղ պատասխան չտվեց այս հարցին` ասելով, որ չկա որևէ բանակցություն, որտեղ գերիների հարցին չտրվի պատշաճ, անհրաժեշտ տեղ։
Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի հնարավորություններին, Սահակյանը չբացառեց, որ Թրամփը կարող է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այնպիսի գործարք-սպառնալիք առաջարկել, որի պայմաններում խնդիրը հնարավոր կլինի լուծել։ Որպես հաջողված փորձի օրինակ փաստաբանը հիշեցրեց 2023թ–ին 30 գերիների վերադարձը։
Սահակյանը չբացառեց նաև աշխարհաքաղաքական մյուս բևեռների հնարավորությունները հայ գերիների խնդիրը լուծելու հարցում։
«Այդպիսին կարող է լինել թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ–ն։ Բայց քանի որ հարցը քննարկվում է ԱՄՆ–ի կոնտեքստում, իրատեսական եմ համարում ԱՄՆ–ի ներգրավվածությամբ այս խնդրի լուծումը»,– նշեց փաստաբանը։
Այդուհանդերձ, Սահակյանի համոզմամբ, գերիների վերադարձի հարցը Հայաստանը պետք է բարձրացնի ոչ միայն երկկողմ հարաբերություններում` արձանագրելով չլուծված խնդրի առկայությունը, այլև միջազգային տարբեր հարթություններում` Ադրբեջանի վրա ճնշում կիրառելու նպատակով։
«Օրինակ` հայ–ամերիկյան հարաբերություններում Հայաստանը պետք է խնդիր դնի այդ երկրի աջակցությունը գերիների վերադարձի հարցում։ ՀՀ–ԵՄ համագործակցության տեսանկյունից կարևորի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, եթե հայ գերիները վերադարձված չեն։ Կամ կարևորի միջազգային քրեական հարթակի օգտագործումը, նաև սպառնալիքներ ձևավորելու տեսանկյունից։ Այ սա է պատճառը, որ մեր գնահատմամբ, այդ ջանքերը ստրատեգիկ չեն, համալիր չեն, և ավելի շատ կրում են երկկողմ բանակցություններում լոկալ, արձանագրային բնույթ»,– նշեց իրավապաշտպանը։
Մեկնաբանելով Փաշինյանի` գերիների խնդիրը բանակցություններում արծարծելու մասին հայտարարությունը` Սիրանուշ Սահակյանը նշեց` եթե բանակցությունը տարվում է այն տրամաբանությամբ, որ խաղաղության փաստաթուղթը ստորագրելուց հետո գերիների խնդիրը կլուծվի, ապա սա անթույլատրելի և ձախողված մոտեցում է։
Կառուցողական տարբերակը, ըստ նրա, կլինի մարդասիրական խնդիրների լուծումը որպես փաստաթղթի ստորագրման նախապայման դիտարկելը։
Մանրամասները` տեսանյութում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.