Ռոմանոս Պետրոսյան․ Արբիտրաժային դատարանի որոշումը դեռ պետք է Առաջին ատյանի դատարանը ճանաչի
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշումը դեռևս պետք է ճանաչվի ՀՀ Առաջին ատյանի դատարանի կողմից։ Արտաշատում՝ ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի մոտ 24news.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված են այն ընթացակարգերը, որոնք վերաբերում են նմանատիպ հրատապ որոշումների կայացմանն ու այն գործընթացին, որը պետք է հաջորդի որոշմանը։
«Այդ օրենքի համաձայն` հայցորդները դեռևս պետք է Առաջին ատյանի դատարան դիմեն, որոշումը դատարանը ճանաչի, կատարողական թերթիկ տա, վարույթ հարուցի, այսպես ասած, դատական վճռով, նոր դա դատական կատարման վճիռ դառնա։ Դա ենթադրում է, որ ներպետական դատական գործընթաց պետք է մեկնարկի, և դատական վարույթի շրջանակներում ՀՀ կառավարությունը՝ ի դեմս լիազոր մարմնի, պետք է ներկայացնի այն բոլոր հիմնավորումները, թե ինչու է հաղորդում ներկայացրել ՀԾԿՀ և ամբողջ ընթացակարգը՝ մինչև ՀԷՑ-ի հետ կապված գործընթացների այս փուլի իրականացումը` ներառյալ ժամանակավոր կառավարչի նշանակումը և ժամանակավոր կառավարչի լիազորությունների իրացման առաջնահերթությունները, պիտի հիմնավորվեն դատարանում»,- նշել է Պետրոսյանը։
Վստահ է, որ պետությունը պատշաճ կերպով կներկայացնի և կհիմնավորի կատարված ամբողջ գործընթացը դատարանում։ Ըստ նրա՝ դատական վճռի ընդունումից հետո միայն կարելի է խոսել հաղթելու, պարտվելու կամ գործընթացն ավարտին հասցնելու մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.