«Ժողովուրդ». Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն բանին, որ հայրենի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ՀԷՑ-ը խլել են, ու ամեն բան կարգին է, սակայն իրականում ներսում բավականին լարված իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար, բայց արբիտրաժային դատարանի որոշումը ողջ պլանները խառնել է իրար: Դատարանը կարող է շտապ վերջնական որոշում կայացնել ու Պետրոսյանի բոլոր քայլերն անհաջողության մատնվեն, նրան ստիպեն ձեռնունայն հեռանալ ՀԷՑ-ից: Հիմա իշխանությունները ելք են փնտրում՝ հարցերին արագացված լուծում տալու համար, բայց դեռևս ապարդյուն:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝
չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն,
չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը,
չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին,
չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները,
չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ,
չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները,
որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:
Նշենք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.