Գուրգեն Մելիքյան․ Արցախի հարցը փակված չէ, վերադարձ լինելու է
«Իրենց առաքելությունն է դա, մեր առաքելություն է՝ պայքարել Արցախի հարցը չփակվելու համար»,- այս մասին «Արցախյան բանակցություններ» գրքի շնորհանդեսի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց արևելագետ Գուրգեն Մելիքյանը՝ պատասխանելով հարցին,թե արդյո՞ք գրքի ուղերձները տեղ կհասնեն օրվա իշխանություններին։
«Արցախի հարցը փակված չէ։ Ապացույցն այն է, որ այսօր աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ամերիկայում, խոսում են այդ մասին, որ վերադարձը լինելու է։ Մենք պետք է փայփայենք այդ գաղափարը, որ վերադարձը լինի, պետք է մեր եղբայրներին ու քույրերին սատար կանգնենք, որ հայրենիքը չլքեն և վերադառնան իրենց ծննդավայրերը։ Սա է մեր առաքելությունը, ու առաքելությունը տրված է վերուստ, նա պետք է զինվորագրված լինի հայոց գործին»,- ասաց Մելիքյանը։
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի հեղինակած «Արցախյան բանակցություններ» գրքի շնորհանդեսը։ Երկհատորյակում վերլուծության են ենթարկվել Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացած քաղաքական բանակցությունները՝ դրանց պատմությունը, ընդունված որոշումները, ինչպես նաև ներկայացված կարգավորման տարբեր առաջարկները։ Աշխատությունն ընդգրկում է նաև համեմատական ակնարկներ այլ միջազգային հակամարտությունների կարգավորման փորձերից, ինչպես նաև դեպքեր ու իրադարձություններ, որոնք, թեև անմիջականորեն բանակցային գործընթացի մաս չեն կազմել, սակայն էական ազդեցություն են ունեցել դրա ընթացքի վրա։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.