Պուշկինի դպրոցի անձնակազմ․ Սեպտեմբերի 1-ից գործադուլ և դասադուլ կլինի
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական անձնակազմը և ծնողական համայնքը այսօր՝ հուլիսի 28–ին ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց։ Նրանք խնդրում են քաղաքապետարանից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում անփոփոխ թողնել Զառա Բարսեղյանին։
Դպրոցի փոխտնօրեն Ռոզա Զաքարյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Մենք ուրբաթ լրատվամիջոցներից տեղեկացանք այն մասին որ 122 դպրոցի տնօրենը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և նշանակվել Պուշկինի դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Սա մեզ համար անակնկալ էր, քանի որ երկու ամիս առաջ քաղաքապետի տեղակալը և հանրակրթության վարչության պետը բազմաթիվ անձանց, ինչպես նաև լրատվամիջոցների առջև ասացին, որ ոչ մի նպատակ և պլաններ չունեն ժամանակավոր պաշտոնակատարին փոխելու։ Ուսուցչական անձնակազմը և ծնողները անհանգստացած են, քանի որ դպրոց նոր ուսումնական տարվա նախաշեմին են և ուսուցիչները անարդարությունից լցված ասում են՝ մենք դիմումներ կգրենք և սեպտեմբերի 1–ին դպրոց չենք ներկայանա։ Ես ինչպես հասկացա, ծնողներն էլ հրաժարվում են երեխաներին բերել դպրոց։
Մենք նամակ ունենք Տիգրան Ավինյանին և խնդրում ենք, որ Զառա Բարսեղյանի լիազորությունները թողնի անփոփոխ»,–ասաց նա։
Աշակերտներից մեկի ծնողն էլ նշեց. «Լուրերով կամ ինչ–որ մարդկանց միջոցով ենք իմանում, որ էլի ինչ-որ փոփոխության է ենթարկվելու դպրոցը, էլի ցնցումային ինչ–որ պրոցես է լինելու սեպտեմբերի նախաշեմին։ Փաստորեն, խոստումը չի պահվել, որովհետև մեզ ասեցին՝ քանի դեռ հիմնական տնօրենի հետ կապված դատական պրոցեսը ընթացքում է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի դպրոցի ներսից, այս պարագայում Զառա Բարսեղյանը, որը բազմամյա փորձ ունի դպրոցում։ Այս պահին ասել են, որ գալու է դրսից մարդ։
Դպրոցը ունի ուրույն ձեռագիր, որը պիտի չփոխվի։ Մենք շատ գոհ ենք գործող տնօրենից, փոխտնօրենից, ուսուցիչներից և որևէ փոփոխություն ինձ համար արդեն հանդուրժելի չի լինի»։
Նա հայտարարեց, որ սեպտեմբերի 1–ից իր երեխային չի բերելու դպրոց՝ անկախ նրանից, թե դրսից ում են բերելու դպրոցի տնօրենի պաշտոնակատար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.