Կրեմլն արձանագրում է Թրամփի հայտարարությունները
Կրեմլն արձանագրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական խնդրի կարգավորման և հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ նոր հայտարարությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թրամփը հայտարարել է` եթե իր նշած ժամկետի ավարտից հետո Ուկրաինայի հարցով պայմանավորվածություն չլինի, Ռուսաստանի դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ, մաքսատուրքեր և «մեկ այլ բան»:
«Շարունակում ենք արձանագրել այն բոլոր հայտարարություններին, որոնք հնչեցնում են նախագահ Թրամփը և այլ միջազգային ներկայացուցիչներ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի տնտեսությունը պատրաստվում է նոր հնարավոր պատժամիջոցների:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը պատժամիջոցների նկատմամբ իմունիտետ է ձեռք բերել։
«Մենք բավական երկար ժամանակ ապրում ենք հսկայական պատժամիջոցների և սահմանափակումների ներքո։ Ուստի, իհարկե, այդ առումով ձեռք ենք բերել որոշակի իմունիտետ», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Հիշեցնենք` Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու ժամկետի 10-օրյա հաշվարկը սկսվում է այսօր՝ նշելով, որ Ուկրաինայի հարցով գործարքի բացակայության դեպքում մտադիր է սահմանել ներմուծման մաքսատուրքեր, բայց վստահ չէ, թե դրանք կազդեն Ռուսաստանի վրա:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.