Ամենից շատ պետական տուրք գանձվել է շահումով խաղերից` 6 ամսում ապահովելով 100.6 % ցուցանիշ
2025 թ. 1–ին կիսամյակում ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են հիմնականում ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտային հարկի գծով մուտքերի աճի շնորհիվ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության այսօր հրապարակած ՀՀ 2025 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունից:
Նախարարությունից նշում են, որ 2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք ապահովել են առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշի 100.5 %-ը: 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 14.2 %–ով կամ 168.4 մլրդ դրամով:
Մասնավորապես, պետական բյուջե մուտքագրված պետական տուրքերի ծավալը կազմել է շուրջ 40.5 մլրդ դրամ, որը 9.9 %–ով գերազանցել է կիսամյակային ծրագրային ցուցանիշը:
«Այս գումարի 12.7 մլրդ դրամը վիճակախաղերի, շահումով խաղերի, ինչպես նաև մետաղադրամով և (կամ) թղթադրամով աշխատող ավտոմատ մեքենաների միջոցով սննդի առևտրի և խաղերի բնագավառից գանձվող տուրքերն են եղել, որոնց միջոցով 100.6 %-ով ապահովվել է կիսամյակային ծրագրային ցուցանիշը»,– ասված է պաշտոնական պարզաբանման մեջ:
Ավելի քան 2.5 մլրդ դրամ են կազմել մաքսային բնագավառում լիցենզավորման գծով գանձվող տուրքերը՝ 5.9 %–ով գերազանցելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը:
«Մասնավորապես, 2024 թ. մայիսի 13–ից ոսկե, պլատինե և պալադիումե ապրանքների ներմուծման համար սահմանվել են պետական տուրքեր, որոնց գծով հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1.9 մլրդ դրամ»,– տեղեկացնում են նախարարությունից:
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի պետական տուրքերն աճել են նաև պայմանավորված տրանսպորտի բնագավառի լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի 3.9 անգամ (1.3 մլրդ դրամ) աճով:
Նախարարությունից հայտնում են նաև, որ 2025 թ. առաջին կիսամյակում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերը կազմել են 29.7 մլրդ դրամ՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.2 %–ը:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերի այս նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի 59.8 % (24.9 մլրդ դրամ) նվազմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, 2.3 անգամ (4.4 մլրդ դրամ) պետական տուրքերի աճ է արձանագրվել ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձված բնապահպանական հարկի մուտքերում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.