Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ և ԻՐԱՆԻՆ «ՆԵՂԱՑՆԵԼՈՒ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանը պետք է մտածի Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի և Իրանի դեմ իր գործողությունների հետևանքների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա կարծիքով՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման չպետք է դառնա աշխարհաքաղաքական շահերի բախման տիրույթ, իսկ այս փուլում փորձ է արվում աշխարհաքաղաքական հարցերը լուծել Իրանի և Ռուսաստանի հաշվին։
«Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը, և ցանկացած խնդրի հանգուցալուծում պետք է լինի այդ շահերի տրամաբանության մեջ։ Բայց երբ դու դա փորձում ես անել տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկրների հաշվին կամ դեմ, ապա դա կազդի ոչ միայն այդ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների, այլև ընդհանուր անվտանգային և քաղաքական միջավայրի վրա։ Բնականաբար, պետք է ամեն ինչ անես՝ զերծ մնալու այդ գեոպոլիտիկ շահերի տիրույթում հայտնվելուց»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ խնդիրն այն չէ, թե պետք է ամեն ինչ անել՝ հասկանալու համար, թե այս կամ այն իրավիճակը որքանով է համապատասխանում Ռուսաստանի կամ Իրանի շահերին, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր առաջնահերթությունները։
«Պետք է առանձին մտածել, թե Ռուսաստանին և Իրանին նեղացնելն ու նրանց դեմ գործողություններ իրականացնելը, որոնք արդեն շահարկվում են երրորդ երկրների կողմից, ինչ հետևանքներ կունենա Հայաստանի Հանրապետության վրա»,- ասաց Աբրահամյանը։
Միաժամանակ, նա նկատեց՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը չէր քննարկվի Հայաստանի գործողությունների համատեքստում, եթե պաշտոնական Երևանի հայտարարություններն ընդունելի լինեին Իրանի և Ռուսաստանի համար:
Ինչ վերաբերում է իշխանությունների որդեգրած քաղաքականությանը իբրև թե խաղաղության հասնելու ճանապարհին, Աբրահամյանը շեշտեց՝ Բաքվին և Անկարային անընդհատ զիջելով խաղաղությունը չի գալու։
«Խաղաղություն ասվածը խիստ չափազանցված է ներկայացվում։ 44-օրյա պատերազմից հետո հանդիպումներ են եղել տարբեր ձևաչափերով՝ Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Թբիլիսիում, բոլորի հիմքում միայն Ադրբեջանի նախապայմաններն են, ադրբեջանական պահանջներն ու սպառնալիքները, ես այնտեղ հայկական շահ չեմ տեսնում։ Եթե իշխանությունների սկզբունքն այն է, որ ինչ խնդիր կա, եկեք լուծենք Թուրքիայի և Ադրբեջանի օգտին, բայց վերջանա, խաղաղ ապրենք էդ պայմաններում, ուզում եմ հստակ ասել՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դրված պահանջների կատարումը մեզ ոչ միայն զրկելու է խաղաղությունից, այլև ընդհանրապես խիստ կասկածի տակ է դնելու հայերի գոյությունն իրենց հայրենիքում»,- եզրափակեց պատգամավորը։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Իրանին և Ռուսաստանին ցամաքային շրջափակման մեջ է գցելու:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.