ԵԱՏՄ-ի և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրին։
Համաձայնագիրն ուղղված է միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, Միության մաքսային սահմանով և երրորդ կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրումների իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու անդրսահմանային մատակարարումների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը։
Համաձայնագիրը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման կիրառում, անդամ պետությունների և երրորդ կողմի (երրորդ կողմերի) լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումների կիրառում, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան Միության մաքսային տարածքով և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարածքով փոխադրվող ապրանքների ամբողջ ընթացուղում ապրանքների փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառում, մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումների և մաքսային հսկողության իրականացման արդյունքների փոխադարձ ճանաչում։
Այս միջազգային պայմանագրի իրագործման նպատակով անդամ պետությունների և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միջև փոխգործակցության համակարգումն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Նշենք, որ ԵԱՏՄ–ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, և Ղազախստանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.