Ցուցարարը՝ Նիկոլ Փաշինյանին․ հանրապետականը վատը չի եղել, թալանել ա, բայց չի քանդել
Եթե հանկարծ քաղաքապետը չեկավ, բենզինը լցնելու եմ վրես ու վառեմ, հայտարարեց Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոտնաժման դեմ բողոքող ցուցարարներից մեկը:
Նա նշեց, որ երեկ ցուցարարները գնացել են քաղաքապետարան, մինչդեռ ոչ ոք իրենց չի ընդունել:
«Հեղափոխություն ենք արել, որ էսօրվա օրով մնանք առանց գո՞րծ: Ընտանիք ենք պահում: Մի օրվա մեջ դրել քանդում են: Ո՞ւր են՝ վարչապետը, քաղաքապետը, թե՞ քաղաքապետը վախում ա, բեմի վրայա, չի կարում գա: Երեկ գնացել, հասել ենք քաղաքապետարան, փախել ա ընդեղից, վախում ա ժողովրդից: Հիմա ուզում եմ Փաշինյանի կառավարությանը հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը, որ ասում ա՝ Հանրապետականը վատն ա եղել, Հանրապետականը թալանել ա, էսօր հիմա ասում եմ՝ պարոն Փաշինյան, Հանրապետականը վատ չի եղել, թալանել ա, բայց չի քանդել, իսկ ինքը մի տարի ա եկել ա, սարքելու փոխարեն դրած քանդումա՝ չմտածելով, որ 1000-ից ավելի ընտանիք մնում է անգործ», - ասաց ցուցարարը:
Նշենք, որ առավոտից ցուցարարները փակ են պահում Մաշտոցի պողատա-Թումանյան խաչմերուկը: Ցուցարարները նախ փակել էին Մաշտոցի պողոտայի հատվածը: Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բացեցին Մաշտոցի պողոտայի հատվածը, որից հետո ցուցարարները նստացույց սկսեցին Թումանյան փողոցի հատվածում: Ոստիկաններն այս պահին փորձում են, ուժ կիրառելով, բացել Թումանյան փողոցը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 10:24
Два миллиона человек голодают, в то время как «тонны продовольствия заблокированы на границе, всего в нескольких минутах ходьбы, заявил глава Всемирной организации здравоохранения Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-05-20 10:19
Оппозиционная фракция "Честь имею" отказалась поддержать кандидатуру лидера партии "Просвещенная Армения" Эдмона Марукяна на пост премьер-министра в рамках инициативы о вотуме недоверия действующему главе правительства Николу Пашиняну. Напомним, ранее Марукяна выдвинули бывшие депутаты от "Гражданского договора" Акоп Асланян и Овик Агазарян.
-
2025-05-20 10:17
Азербайджан уничтожил в Аскеране мемориальный комплекс, посвященный памяти погибших в Великую Отечественную войну, сообщил MonumentWatch.
-
2025-05-20 05:59
Франция решительно осуждает приговор к пяти годам тюремного заключения, вынесенный российским судьей сопредседателю неправительственной организации по наблюдению за выборами «ГОЛОС» Григорию Мельконянцу. Об этом говорится в заявлении МИД Франции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-03 12:38
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:
-
2019-09-26 13:45
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները։
-
2019-09-19 13:02
Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում:
-
2019-09-17 12:17
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ գործող իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին, իսկ իշխանության աջակիցները պահանջում են Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել։