Ռուբեն Սահակյան․ Եթե 2008–ի մարտի 1–ի զոհերի թիվն ավելին լիներ
Եթե 2008–ի մարտի 1–ի զոհերի թիվն ավելին լիներ, կասեին` Քոչարյանն անգործության մատնեց, ասել է Ռուբեն Սահակյանը։
Կարծում եմ` այսօր Ռոբերտ Քոչարյանը ելույթով հանդես կգա։ Այս մասին դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։ Նա հիշեց ՀՀ երկրորդ նախագահի 2018–ի հուլիսի 27–ին դատարանում հնչեցրած ելույթը` ասելով, որ «Քոչարյանը մի չքնաղ ելույթ ունեցավ»։
«Քոչարյանն ասել էր, որ ինքը ճիշտ է եղել, երբ խորհրդակցություն է հրավիրել և, ազգային անվտանգության ղեկավարի կողմից ստանալով հաղորդագրություն, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել ու փորձում է միանալ ժողովրդին, որ մարդիկ զինված են, արտակարգ դրություն է հայտարարել։ Քոչարյանն ասել է` ես ժողով եմ արել ու ասել` բանակին մի ներքաշեք քաղաքական գործընթացների մեջ»,–ասաց պաշտպանը։
Նա նշեց նաև, որ եթե Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն չմտցներ, նրան կմեղադրեին անգործության մեջ։ «Ես ցավում եմ 2008–ի մարտի 1–ի զոհերի համար, սակայն եթե զոհերի թիվն ավելին լիներ, կասեին` Քոչարյանն անգործության մատնեց, ու այդքան շատ զոհ ունեցանք»,–ասաց Սահակյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին ՀՔԾ միջնորդությունը։
2019-ի հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 12:00
Идя на выборы, мы можем совершить судьбоносную ошибку, повторив известную ошибку, характерную для генералов. Об этом написал в своей статье соучредитель группы «Альтернативные проекты» политолог Ваге ОВАННИСЯН.
-
2025-05-23 11:35
Азербайджанские власти делают все, чтобы вынести план оккупации Армении на международные площадки, создав лживую повестку дня буквально из ничего, заявил глава «Центра права и справедливости «Татоян», бывший омбудсмен РА Арман Татоян.
-
2025-05-23 11:10
Власти Армении получили предупреждение от России сохранить госинституты Арцаха и оставить арцахский вопрос открытым, пишет газета «Грапарак» со ссылкой на свои источники.
-
2025-05-23 11:07
Комиссия по предупреждению коррупции (независимый государственный орган) возбудила производство в отношении премьер-министра Никола Пашиняна по предполагаемым нарушениям норм поведения в парламенте. Об этом сообщила независимый депутат, экс-глава парламентской комиссии по правам человека и общественным вопросам Тагуи Товмасян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։