Последние новости

Աննա Նաղդալյան. Հայաստանը բաց է բոլորի համար

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության այն հարցին, թե ինչպե՞ս են մեկնաբանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը։

««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը:

Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։

Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար»,-ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
      2021-05-05 18:22

      Զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան 2021 թվականին կլինի 2019 թվականի ցուցանիշների մոտ 25-30%-ի մակարդակում։ Ինչպես հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳԱԼՍՏՅԱՆԸ, այդ մասին են վկայում կարգավորիչի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրություններն ու հարցումները, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Կարծում ենք, որ 2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ, սակայն պետք է ջանքեր ներդնել, որ պատվաստումները տեղի ունենան (կորոնավիրուսի դեմ): Այս պահին կարող է չենք հասկանում պահի լրջությունը, սակայն ազգային իմունիտետ ձեռք բերելու խնդիրը կրիտիկական է լինելու 2021 թվականի վերջին, 2022 թվականին և հետագայում երկրի ընդհանուր զարգացման տեսանկյունից»,- ասաց նա երեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում:

    • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԿՅԱՆՔԻ ՀԵՏ
      2021-03-31 18:44

      Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

    • ԳԾԻԿՈՎ ԶՐՈ ԵՎ ԳԾԻԿ՝ ԶՐՈՅՈՎ
      2021-03-27 17:22

      Ընտրությունների նախաշեմին կառավարությունում նախապատրաստվող մանիպուլյացիաների մասին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է ապշեցնել հասարակայնությանը տնտեսության զարգացման վերաբերյալ իրականությունից կտրված իր կանխատեսումներով: Նիկոլ Փաշինյանն իր անհեռանկար կադրային քաղաքականությամբ առաջին պլան է մղում սեփական պատկերով ու նմանությամբ ղեկավարների։ Հոգ չէր լինի, թող իրենց համար զուգահեռ իրականություն կառուցեին, բայց արդյունքում հասարակությունն ու տնտեսությունը ստանում են կեղծ ազդանշաններ, ինչը է՛լ ավելի է բարդացնում սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում։

    • ԵՐԲ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է
      2020-07-10 09:18

      Ըստ վիճակագրական կոմիտեի վերջին հաշվետվության, Հայաստանի տնտեսության երկու առանցքային ոլորտներում արդեն մի քանի ամիս շարունակ էական անկում է արձանագրվում: Խոսքն առևտրի մասնահատվածի և ծառայությունների ոլորտի մասին է։ Այսպես, հունվար-մայիսին առևտրի ծավալը կրճատվել է 10,8%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 4,2% տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նկատենք, որ սրանք այն ոլորտներն են, որոնք ապահովում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, և ընդհանրապես՝ տնտեսության տոնուսը։