Վահագն Վերմիշյանը կգլխավորի ՀՀ քաղաքաշինության կոմիտեն
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այսուհետ կգլխավորի Երևանի նորակառույց կրկեսի ճարտարապետը, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այսուհետ կգլխավորի Վահագն Վերմիշյանը:
Այս մասին այսօր հայտարարվել է ՀՀ կառավարության հերթական նիստում: Գործադիրի որոշմամբ` Վահագն Վերմիշյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ:
Առաջարկը կառավարության նիստում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վահագն Վերիշյանը ներկա էր նիստին ու հայտարարեց, որ 1991թ.-ից ի վեր աշխատել է արտերկրում` ՌԴ, ԱՄՆ,Սուդան: «Այժմ վերադարձել եմ Հայաստան ու որոշել եմ աշխատել հայրենիքի համար,- ասաց նա:
Վերմիշյանը հայտնի ճարտարապետ է: Անկախության առաջին տարիներին եղել է ՀՀ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետը: Ապա` մեկնել է Ռուսաստան, ղեկավարել մի քանի շինարարական մասնավոր ընկերություններ: 2014թ.-ից Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետն է:
Հիշեցնենք, Քաղաքաշինության կոմիտեի ստեղծման օրից` 2016թ-ից մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունն, այդ կառույցի անփոփոխ ղեկավարն էր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
2018թ.-ի հուլիսի 8-ին նրա հրաժարականից հետո մինչ օրս այդ պաշտոնը թափուր էր մնացել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 13:42
Четыре заместителя мэра Еревана в совокупности получили премию в 7 млн драмов за июнь и зарплату в таком же размере, пишет газета «Грапарак» со ссылкой на сотрудников муниципалитета.
-
2025-07-04 13:18
Появилась информация о том, что запись с фразой о "расстреле" вырвана из контекста, пишет адвокат Ованнес Худоян.
-
2025-07-04 13:15
Иск главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна против двух депутатов от правящей фракции "Гражданский договор" подан по инициативе его юридической команды. Об этом говорится в заявлении адвокатов бизнесмена.
-
2025-07-04 13:12
Задержан Ваагн Чахалян. Об этом написал на своей странице в Facebook адвокат Рубен Меликян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-01-25 17:56
Փաշինյանը հարվածի տակից դուրս է բերում հավատարիմներին։ Առաջինը հեռացավ պիժոնը. դե, նա, որն ասում էր, թե «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Նրան նոր պաշտոն չտվեցին, և դա հասկանալի է. պատերազմը տանուլ տված նախարար։ Հետո պաշտոնից ազատեցին գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին. «դդումին», ինչպես քնքուշ անվանում էին նրան ուսանողները։ «Դդումը» դարձավ վարչապետի խորհրդական։
-
2019-09-07 08:00
Միջնորդություն քաղաքական ենթատեքստով Քչերն արձագանքեցին Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումը վերադարձնելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրին, մեկնաբանությունները հայտնվեցին այն լուրերի հետ միաժամանակ, թե հնարավոր է, որ Հարությունյանը նշանակվի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ Արտակ Դավթյանի փոխարեն։
-
2019-06-11 14:12
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
-
2019-06-11 12:11
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր հայտարարել է Մովսես Աբելյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով ԳՔ տեղակալ նշանակելու մասին։