Էդվարդ ՖԻՑՋԵՐԱԼԴ․ «ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ»
Հարցազրույց բրիտանացի իրավաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդի հետ:
-Պարոն Ֆիցջերալդ, այն պահից, ինչ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է անցած տարվա դեկտեմբերին, չեն դադարում քննարկումներն առ այն, թե կարելի՞ է արդյոք նրան քաղբանտարկյալ համարել։ Ըստ Ձեզ, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞ լէ։
-2018թ. մայիսից սկսած` ինչ վարչապետ պարոն Փաշինյանը եկել է իշխանության, ցավոք, Հայաստանում մարդու իրավունքների վիճակը սկսել է վատթարանալ: Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը թերանում է պաշտպանել իրավունքի գերակայության սկզբունքը և մարդուիրավունքները: Նրանք իրականացնում են արդարադատության մերժում պարոն Քոչարյանի հանդեպ, որը կամայական է և իհարկե ունի քաղաքական դրդապատճառներ:
«Քաղբանտարկյալի» սահմանումը մշակվել է Եվրոպական խորհրդի շրջանակներում 2001թ. անկախ փորձագետների կողմից` նպատակ ունենալով գնահատելու ենթադրյալ քաղբանտարկյալներին վերաբերող գործերը: 2012թ. ընդունված թիվ 1900 բանաձևը վերահաստատել է սահմանումը և անկախ փորձագետների կողմից առաջարկված կիրառելի չափանիշները: Այդ ժամանակվանից ի վեր սահմանումը պարբերաբար կիրառվել է Եվրոպայի Խորհրդի կողմից:
Պրն. Քոչարյանին միանշանակ պետք է դիտարկել որպես քաղբանտարկյալ, քանի որ վերջինիս կալանքը իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումներով (Հոդված 5։Ազատության իրավունք, Հոդված 6: Արդար դատաքննության իրավունք և Հոդված 7: Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա):Կալանքն իրականացվել է քաղաքական նկատառումներով` հստակ քաղաքական օրակարգի շրջանակում: Ավելին, Քոչարյանն այժմ կալանավորված է խտրականորեն: Վերջինիս կալանքը ոչ իրավաչափ է և կապված է իշխանությունների քաղաքական նկատառումների հետ։
Ուզում եմ ներկայացնել Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի փետրվարի զեկույցը, որը շեշտել է, որ 2008թ. մարտյան իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերը պետք է քննել անաչառ` պահպանելով իրավունքի գերակայության սկզբունքը, դատական համակարգի անկախությունը, արդար դատաքննության թափանցիկությունը և երաշխիքները: Զեկույցը կոչ է անում ՀՀ իշխանություններին պաշտպանել անմեղության կանխավարկածը և զերծ մնալ ծայրահեղական և վիրավորական խոսքից հանրային երկխոսություններիշրջանակներում, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ միասնական հասարակություն ձևավորելու և անցյալի տարանջատումները վերականգնելու հարցում:
Վերջապես, ավելի քան ակներև է, որ քաղաքական դրդապատճառներ ունեցող այս աննախադեպ հետապնդումները պրն. Քոչարյանի նկատմամբ իրականացվել են վերջինիս պատժելուև քաղաքական դաշտից հեռացնելու նպատակով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-08-20 17:44
Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։
-
2019-09-28 13:24
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։
-
2019-09-20 19:39
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։