Շ. Դոյդոյանը վարչապետի ֆեյքերի դեմ պայքարի նախաձեռնության մասին
«Ես անընդունելի են համարում նման ձևաչափով նման հայտարարություններ անելը։ Դա շատ վտանգավոր տեղ կարող է մեզ տանել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հանձնարարականը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։
Կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Հայաստանում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացայի համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այդ հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»։
Շ. Դոյդոյանի խոսքով, թեև վարչապետն արձանագրում է, որ երկրում կա խոսքի ազատություն, որն ապահոված է, միաժամանակ հրավիրում է ԱԱԾ-ին՝ քայլեր, միջոցներ ձեռնարկել, որպեսզի սոցիալական ցանցերում և ԶԼՄ-երում որոշակի բովանդակություն, որը մանիպուլյացիա է անվանվում, կեղծ տեղեկատվություն է համարվում, կանխվի։ Նա ընդգծեց, որ սա նշանակում է՝ ԱԱԾ-ն հրավիրվում է մտնել մի ոլորտ, որտեղ ԱԱԾ-ն ընդհանրապես անելիք չունի։
«Սրանք հարաբերություններ են, որոնք պարզ, հասկանալի կարելի է կարգավորել քաղաքացիական օրենսդրության շրջանակում․ եթե դժգոհ եք որևէ ԶԼՄ-ի որևէ հրապարակումից, օրենսդրությունը հնարավորություն է տալիս դատի տալ տվյալ ԶԼՄ-ին, փորձել հակառակն ապացուցել, որ այդտեղ կա սուտ, զրպարտող, իրականությանը չհամապատատասխանող, արատավորող տեղեկություններ։ Կա դատական հարուստ պրակտիկա, ձևավորված նախադեպերը, ոչ թե ԱԱԾ-ով վախեցնել լրատվամիջոցներին և ասել՝ գիտեք, եթե հանկարծ մի բան այնպես չգրեք, վաղը ԱԱԾ-ի հետ եք գործ ունենալու։ Ես սրա ենթատեքստն այդպես եմ հասկանում»,- ասաց նա։
Շ. Դոյդոյանի խոսքով, միակ խնդիրը, որ չի կարգավորվում, սոցիալական ցանցերում ֆեյքերի կողմից տարածվող տեղեկատվությունն է։
«Բայց ի վերջո ԱԱԾ-ն ինչպե՞ս է որոշելու՝ որն է ֆեյքը, որը ֆեյքը չի, որ բովանդակությունը, ինչպե՞ս միջամտել։ Սա կարող է մեզ վտանգավոր սահմանափակումների առաջ կանգնեցնել»,- ընդծեց նա։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահը խորհուրդ է տալիս, որ վարչապետը որպես առաջին քայլ լավ խորհրդական վարձի, որպեսզի ճիշտ խորհուրդներ տա, թե նման զգայուն հարցերի վերաբերյալ ինչպես է պետք արտահայտվել, ինչպես է պետք խոսել մամուլի հետ կապված հարաբերություններում։
«Չի կարելի նման ձևով խոսել և ասել՝ ԱԱԾ շուտ արա, միջամտի մամուլում, սոցիալական կայքերում նման անկազմակերպ, մանիպուլյատիվ բովանդակությամբ հրապարակումներ են լինելու։ Ինչպե՞ս է կառավարությունը գնահատելու առողջ քննադատությունը մանիպուլյացիա՞ է, թե՞ ոչ, ի՞նչ չափանիշով»,- ասաց Շ. Դոյդայանը։
Դիտարկմանը, որ Ա.Վանեցյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, եթե լինի ֆեյք կամ սովորական անձ, գրառումների մեջ հանցակազմ չկա, ապա այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու առիթ չունեն, Շ. Դոյդոյանն ասաց. «Միանշանակ, փորձել է որոշակի առումով շտկել վարչապետի ասածը։
Գտնում եմ, որ կառավարության կողմից պետք է բացատրական, ավելի մեղմ ներողության նման մի բան հնչի ուղղված մամուլին, որ մենք ձեզ նկատի չունենք ԶԼՄ-ներ, չենք ուզում միջամտել, ԱԱԾ միջոցով վախեցնել, խոսելու համար որևէ վտանգի առաջ դուք չպետք է կագնեք։ Իսկ այս մեսիջը շատ ուժեղ մատ թափ տալ էր մամուլի վրա։ Անընդունելի եմ համարում երկրի առաջին դեմքի կողմից, որն ունի հարուստ լրագրողական փորձ, հայտնվելով մյուս թևում նման արտահայտություններով վախեցնելը, կանխելը՝ թեկուզ և արգելված բովանդակությամբ լրատվությունը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 14:03
Около 86% граждан Армении считают, что должны ознакомиться с проектом мирного договора с Азербайджаном до его подписания. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого армянским представительством Gallup International Association и представленного на пресс-конференции 6 мая.
-
2025-05-06 14:01
«Эта власть не была бы самой собой, если бы не попыталась провернуть что-нибудь грязное в Гюмри. Они пытаются украсть мандат блока, возглавляемого Мартуном Григоряном», – заявил член партии «Родина», адвокат Арсен Бабаян.
-
2025-05-06 13:57
Лидер блока ХДС/ХСС Фридрих Мерц не набрал необходимого количества голосов для избрания канцлером Германии.
-
2025-05-06 13:55
Большинство граждан Армении считает правильным, чтобы премьер страны участвовал в мероприятиях, посвященных Дню Победы в Москве. Об этом свидетельствуют данные опроса армянского представительства Gallup International Аssociation, которые были представлены на пресс-конференции 6 мая.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-25 20:08
Կկատարի՞ արդյոք այս անգամ իր անմիջական պարտականությունները նախագահ Արմեն Սարգսյանը, կանսա՞ լրագրողական կազմակերպությունների կոչին՝ չստորագրելու խոսքի ազատությանը սպառնացող օրինագիծը և ուղարկելու դա Սահմանադրական դատարան: Այդ առնչությամբ թերահավատությունը գերակշռում է հասարակության և փորձագետների շրջանում:
-
2019-06-15 11:40
«Չի եղել դեպք, երբ ԱԱԾ-ն որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի հրավիրի ծառայություն, կամ նյութեր նախապատրաստի, կամ քրեական հետապնդում իրականացնի սուտ լուր տարածելու համար». Shantnews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքերում լրատվամիջոցը կարող է հետաքրքրել ԱԱԾ-ին:
-
2019-05-18 19:49
ՀՀ Գլխավոր դատախազությունն, ըստ էության, շեղվել է Սահմանադրական իր առաքելությունից ու գործառույթների կատարումից և ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ՝ այդ ընթացքում դառնալով քաղաքական գործընթացների կողմ, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Ժուռնալիստների միությունը։