Բրեքզիթը կարող է և չկայանալ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համարում է, որ բրեքզիթը կարող է և չկայանալ, եթե Լոնդոնում խորհրդարանն ու կառավարությունը կոմպրոմիսի չհասնեն Բրյուսելի հետ հապապատասխան համաձայնագրի հարցում, հաղորդում է News.am-ը:
ԵՄ-ի հետ Մեյի համաձայնագիրը խորհրդարանի կողմից երեք անգամ մերժվելուց հետո, վարչապետը եզրահանգել է, որ անհրաժեշտ է նորովի մոտենալ խնդրին, ասվում է փաստաթղթում: «Խորհրդարանը հստակ հասկացրել էր իր դիրքորոշումը, որ կխոչընդոտի առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալուն,-գրում է Մեյը:-Այժմ մենք կանգնած ենք լուրջ ընտրության առջև. դուրս գալ Եվրամիությունից առանց պայմանագրի կամ առհասարակ դուրս չգալ»:
Ընդ որում՝ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Մենք պետք է հասնենք բրեքզիթին, և այդ նպատակով պետք է համաձայնեցնենք գործարքի պայմանները»:
Որքան երկար տևի խորհրդարանում մեծամասնության համար պայքարը, այնքան մեծ է վտանգը, որ Միացյալ Թագավորությունն այդպես էլ դուրս չի գա ԵՄ կազմից, ընդգծել է Թերեզա Մեյը. «Դա չի նշանակի, որ Բրեքզիթը, որի օգտին քվեարկել էին բրիտանացիները, այդպես էլ չի կայանա: Ես դա թույլ չեմ տա»:
Քաղաքական գործչի խոսքերով՝ դեռևս այս շաբաթ նա պատրաստվում էր մեկնել Բրյուսել բրեքզիթի հետաձգումը խնդրելու նպատակով:
Ապրիլի 6-ին Բուխարեստում ԵՄ-ի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ տրամադրված է դրականորեն և գտնում է, որ Եվրամիությունից դուրս գալու շուրջ լեյբորիստական կուսակցության հետ բանակցությունները կհանգեցնեն համատեղ համաձայնագրի:
Մինչդեռ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել էր լրագրողներին, որ «Դեռևս Թերեզա Մեյի դիրքորոշման առումով նշանակալի փոփոխություններ չի նկատել»: Լեյբորիստները պնդում են, որ Մեծ Բրիտանիան շարունակի մնալ ԵՄ-ի մաքսային միության կազմում և ազատ մուտք ունենալ եվրոպական ներքին շուկային:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.