Մարիա Կարապետյանը մեղադրել է Նաիրա Զոհրաբյանին ստախոսության մեջ
Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար. տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն՝ անդրադառնալով ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և դրանից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին և ակնարկներին, որ Մարիա Կարապետյանն է ԱԺ բերել այդ անձնավորությանը:
Նա նկատեց, որ լսումները բաց են եղել տիկին Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր ՀԿ-ների համար.
«Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է, թե մեր հանձաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների օրակարգի համար: Մարտի 11-ին հանձնաժողովի նիստին հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ, իհարկե, չկան: Առանց թեմաների լսումների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում: Լսումներից օրեր առաջ օրակարգն ԱԺ կայքից անհետացավ: Լսումներից օրեր առաջ հանձնաժողովների անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ՝ առանց հանձնաժողովի անդամների հաստատման: Կայքը չթարմացվեց նոր թեմատիկ օրակարգով»,-ընդգծեց պատգամավորը:
Նա տեղեկացրեց, որ երբ ստացել է թեմաներով օրակարգը, այցելել է հանձնաժողովի քարտուղարություն, և հորդորել լսումների համար գրանցված բոլոր ՀԿ-ներին ուղարկել փոխված թեմատիկ օրակարգը, ինչը չի արվել:
«Տիկին Զոհրաբյանը ստում է, թե ՀԿ-ներին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե իրենք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պետք է ունենան: Սա սուտ է, քանի որ, ինչպես ասացի, գրանցման պահին թեմաներ պարզապես չկային: ՀԿ-ների ներկայացուցիչները թեմատիկ օրակարգը տեսել են ԱԺ դահլիճում: Ավելին, տիկին Զոհրաբյանի գլխավորած հանձնաժողովի քարտուղարությունը գրանցված ՀԿ-ների ցուցակը հրաժարվել է տալ ինձ, մինչև գրանցման վեջնաժամկետը չավարտվի»:
Կարապետյանի խոսքով՝ ինքը միայն մեկ ելույթ էր ծրագրել՝ իրենը, և Զոհրաբյանին խնդրել էր եզրափակիչ ելույթի հնարավորություն տրամադրել իրեն. «Քանի որ նա չգիտի առերեսվել ճգնաժամային իրադրությունների հետ և կորցնում է ինքնատիրապետումը, նա այդ ելույթը չտրամադրեց: Ես այդ ելույթը կունենամ հաջորդ նախագծի քննարկման ժամանակ»:
Նշենք, որ մարդու իրավունքներին նվիրված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր, որից հետո լսումները վարող Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ ու դուրս հրավիրեց նրան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 11:59
В правящей партии "Гражданский договор" назревает волна недовольства на фоне скандала с участием главы префектуры ереванского административного района Нор-Норк Тиграна Тер-Маркаряна. Об этом сообщает газета "Грапарак".
-
2025-05-03 11:55
Азербайджан разрушил памятник жертвам Великой Отечественной войны 1941-1945 гг. в селе Ванк Мартунинского района Арцаха, хачкар в память о героях Арцахской освободительной войны и стелу с барельефами, изображающими погибших героев.
-
2025-05-03 11:53
В Армении предлагают повысить предельный возраст для прохождения срочной военной службы с 27 до 37 лет. С соответствующей законодательной инициативой выступил депутат от правящей партии "Гражданский договор" Айк Саркисян, сообщает газета "Жоговурд".
-
2025-05-03 11:52
Констатируем, что все за день подозрения подтвердились фактами. Об этом на своей странице в соцсети Facebook написал депутат от оппозиционной парламентской фракции «Армения» Левон Кочарян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-03 13:02
Ազգային ժողովը երկուշաբթի նիստին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված «Պետական տուրքի մասին», ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որոնք նախատեսում են ցեմենտի ներմուծման պետական տուրքի հաստատումը
-
2019-05-08 14:15
Այսօր Ազգային ժողովում մի քանի օրինագծի քվեարկությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարման կարգող հայտարարեց. «Հարգելի գործընկերներ, այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շոնրհավորեմ Շուշվա ազատագրման օրվա կապակցությամբ»։
-
2019-04-08 10:55
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով: Պատերազմի սպառնալիքին Հայաստանը պատասխանելու է խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ 12-րդ արտահերթ համագումարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
2019-03-14 10:39
Ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։