Գևորգ Պետրոսյան․ Մենք առայժմ կատարվածին քաղաքական ենթատեքստ չենք տալիս
Յուրաքանչյուր պետական մարմին իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ և օրենքով։ Ենթադրում եմ, որ ՊԵԿ-ը գործում է իր լիազորությունների շրջանակներում։ Եթե անհարկի վարչարարություն իրականացնեն, բնական է, որ դրան հետևելու են քաղաքական գնահատականներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ «Առինջ մոլում» ՊԵԿ-ի կողմից իրականացված ստուգումներին։
«Մի տեսակ տպավորություն է, որ երբ ինչ-որ առումով հակասություն է լինում «Բարգավաճ Հայաստանի» և իշխող քաղաքական ուժի միջև, ապա դա անմիջապես անդրադառնում է «Առինջ մոլի» վրա։ Իրենք ուրիշ բան չունեն ստուգելու։ Մենք առայժմ կատարվածին քաղաքական ենթատեքստ չենք տալիս։ Տեսնենք՝ այս ամենն ինչով կավարտվի։ Ըստ այդմ՝ գնահատականները կհնչեցվեն։ Երեկ ՊԵԿ-ի աշխատակիցները խոստացան, որ եթե որևէ խախտում չհայտնաբերեն, շատ կարճ ժամկետում ավարտելու են իրենց գործողությունները», - ասաց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանի համոզմամբ, չի կարելի նեղացնել մարդկանց, ճնշել մանր և միջին բիզնեսը, որովհետև ՀՀ վարչապետն ինքն է ամեն հարմար առիթով ասում, որ խրախուսում է այն։
«Այսօր այդ մարդկանց չպետք է նեղացնել, չպետք է սևազգեստ մարդիկ մուտք գործեն առևտրային տարածքներ։ «Առինջ մոլում» ոչ հանցագործներ են պտտվում, ոչ էլ թալանչիներ։ Իրենք շատ լավ գիտեն՝ իրական թալանչիներն ովքեր են, ովքեր են մսխում պետության միջոցները, գիտեն՝ ովքեր են, որ կյանքում՝ իրենց պատանեկության օրերին, անգամ չեն կարողացել մի երիվար նստել, իսկ հիմա ինքնաթիռներով են իրենց հաճույքին շրջում», - ամփոփեց պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: