Լին Թրեյսի․ ԱՄՆ-ն չի ժխտում 1915 թ.-ի պատմական իրադարձությունները
Միացյալ Նահանգները չեն ժխտում 1915 թ.-ի իրադարձությունները, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի` Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելելուց հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես չեն ճանաչել 1915 թ.-ի իրադարձությունները որպես Ցեղասանություն, սակայն Ցեղասպանության փաստը ճանաչել են Ամերիկայի 50 նահանգներից 49` բացառությամբ Միսիսիպի նահանգի:
Թրեյսին նշեց, որ այցելել է հուշահամալիր, որպեսզի հարգանքի տուրք մատուցի այդ իրադարձությունների բոլոր անմեղ զոհերի հիշատակին:
«ԱՄՆ-ում, իմ թեկնածության հաստատման ժամանակ ես նշել եմ և հիմա կրկին կնշեմ` ԱՄՆ-ն չի ժխտում այդ պատմական իրադարձությունը: Փաստ է, որ 1915 թ.-ի իրադարձությունները 20 դարի ամենամաշտաբային և սարսափելի իրադարձություններից մեկն է», - նշեց Թրեյսին:
Միաժամանակ դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ն շարունակում է ոգեշնչել տոկունությունը, որը ցուցաբերում է հայ ժողովուրդը:
Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։
1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր կազմակերպություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ–ի 49 նահանգները, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, տեղեկացնում է arka.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 07:02
Сейсмологическая сеть территориальной службы сейсмической защиты МВД Армении 2 июня, в 00:12 по местному времени (1 июня, в 20:12 по Гринвичу) зафиксировала землетрясение магнитудой 3,0 в 10 км к юго-востоку от города Спитак Лорийской области Армении.
-
2025-06-02 07:00
Глава МИД России Сергей Лавров провел телефонный разговор с госсекретарем США Марко Рубио, сообщает РИА Новости со ссылкой на МИД РФ.
-
2025-06-02 06:56
Издание Axios, написавшее материал о беспрецедентной атаке ВС Украины на на десятки стратегических бомбардировщиков на нескольких базах на территории России, позже отредактировало свою публикацию.
-
2025-06-02 06:54
Председатель Союза журналистов Армении Сатик Сейранян сделала публикацию под названием «Я принимаю эту войну».
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-02 19:59
Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...
-
2022-01-17 20:54
Դե, ահա և կայացավ Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների առաջին փուլը։
-
2021-03-23 08:50
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
-
2019-08-15 13:04
Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: