Բարդուխ Գաբրիելյան. Անհրաժեշտ է գնահատել Սևանի պաշարները
Անթույլատրելի է Սևանում ձկնորսության իրավունք տալ առանց նրա պաշարների գնահատման: Ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին Գիտությունների ազգային ակադեմիայի Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, տեղեկացնում է NEWS.am-ը:
Փորձագետը հիշեցրեց, որ ՀՀ Կառավարությունն այս տարի մրցույթ չի հայտարարել ձկան և խեցգետնի պաշարների որոշման համար:
Սակայն առանց Սևանի պաշարների որոշման նպատակահարմար չէ արդյունագործական որս թույլատրել:
Նրա խոսքով նման դեպքեր եղել են նաև անցյալում, ինչը հետագայում բացասական հետևանքներ է ունեցել:
«Կարևթր է ոչ թե ձկան բացարձակ քանակը, այլ դինամիկան, այսինքն նախքան իշխանությունները կթույլատրեն ձկան այս կամ այն քանակի որսը, պետք է հասկանալ՝ արդյոք ձկան պոպուլյացիան կրճատման թե ավելացման միտում ունի», - ասաց փորձագետը:
Գաբրիելյանը հավելեց, որ մրցույթից հրաժարվելը և ձկան պաշարների ուսումնասիրման համար 7 մլն դրամի հատկացման մասին որոշման բացակայությունը պետական կառույցների կողմից բացատրվում է նրանով, որ այդ գումարը բավարար չէ համալիր հետազոտության համար:
«Սակայն տրամաբանությունը հուշում է, որ գումարի հատկացումը, թեկուզ փոքր, ավելի լավ է, քան ընդհաննրապես չհատկացնելը:
Այդ միջոցները կարելի է ուղղել ձկան գոնե մեկ տեսակի պաշարների ստուգմանը, օրինակ սիգի», -ընդգծեց գիտնականը:
«Ոչ մի կազմակերպություն, բացի մեր ինստիտուից, չունի այն ներուժը, որը թույլ կտա հետազոտություններ անցկացնել: Ազգային պարկը, որին դիմել է Բնապահպանության նախարարությունն, իր հերթին, դիմել է մեզ», - նշեց նա:
Բարդուխ Գաբրիելյանը հավելեց, որ իրենց ինստիտուտը, ռուս գործընկերների հետ, որոնք անհրաժեշտ տեխնիկա են տրամադրում, կարող է միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտություններ կատարել: «Կյանքը ցույց է տվել, որ մեր կանխատեսումը մշտապես կատարվել է:
Միջազգային չափանիշներին համապատասխան՝ սխալը կարող է 20 տոկոս կազմել: Մեզ միշտ հաջողվել է հասնել այդ արդյունքներին: Սևանի խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելով՝ անհրաժեշտ է հիմնվել մասնագետների եզրակացությունների վրա, այլ ոչ թե ասեկոսների», - ասում է ինստիտուտի տնօրենը:
Անդրադառնալով Սևանի ջրի մակարդակի խնդրին, փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է աշխատել ջրի ծավալն ավելացնելու ուղղությամբ և հասնել դրության, երբ բացասական հաշվեկշիռ չի լինի, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Նա ավելացրեց, որ արտահոսող գետերի վիճակը գտնվում է անբավարար վիճակում, և նրանցից շատերը պիտանի չեն ձկնաբուծության համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-17 08:13
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպեց Երևան-Սևան մայրուղին արգելափակած ցուցարարների հետ։
-
2019-07-16 11:25
Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
-
2019-07-02 15:05
Չնայած անհրաժեշտ բոլոր ծրագրերը մշակված են, սակայն մեր չկանխամտածված գործողություններով Սևանն առայժմ տանում ենք ոչնչացման։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով լճի՝ կրկին «ծաղկելու» և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 սանտիմետրով իջնելու փաստերին։