ԸՆԴԱՐՄԱՑՈՒՄ՝ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպեց Երևան-Սևան մայրուղին արգելափակած ցուցարարների հետ։
Նա կոչ արեց Սևանա լճի մերձափնյա գոտում գտնվող օբյեկտների տերերին միասին գնալ դեպի լճի ափերի տարբեր հատվածներ, տեսնելու համար, թե որտեղ է ջուրը ծաղկել։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն աջակցեց այդ գաղափարին, կոչ անելով մի քիչ սպասել, քանի որ առողջապահության և շրջակա միջավայրի նախարարները ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուղեկցությամբ երեկոյան կարող են գալ Սևան և լուծել այդ հարցը։ «Եթե ոչ, ապա ես ձեզ հետ միասին կարգելափակեմ մայրուղին»,-ասաց նա։
Ցուցարարների հետ հանդիպեց նաև «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Իրավացի եք, եկեք սա համարենք նախազգուշացում։ Մինչև չորեքշաբթի եթե հայտարարություն չլինի, անձամբ ես էլ կգամ, ճանապարհ կփակենք։ Իսկ ջրին ի՞նչ է եղել։ Եկեք գնանք, միասին լողանք։ Ես միշտ պատրաստ եմ լողալ լճում։ Հիմա բացում ենք ճանապարհը, գրեք ձեր պահանջը, տվեք մարզպետին։ Նախարաները որ գան, ի՞նչ պիտի ասեն»,- հարցրեց պատգամավորը։
Նրա խոսքերով, եթե լճի ջուրն իսկապես վտանգավոր է առողջության համար, ապա պետք է պաշտոնական հայտարարություն արվի, այլապես «մի կտոր հացը» վաստակող մարդիկ մեծ վնասներ կկրեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները Սասուն Միքայելյանի առաջարկով բացեցին Երևան-Սևան մայրուղին, ընդ որում նշելով, որ մտադիր են սպասել մինչև չորեքշաբթի, հաղորդում է Aysor.am-ը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե հատկապես ինչ տեղի կունենա մինչև չորեքշաբթի, ինչպես կլուծվի տվյալ հարցը, դժվար է ասել։ Իրականում նույնիսկ եթե հիմա իշխանությունը, նրա առանձին ներկայացուցիչները հայտարարեն առողջության համար Սևանի ջրի բացարձակ անվտանգության մասին, բնավ փաստ չէ, թե Հայաստանի մարգարտի ափ ուղևորվելուց հրաժարված զբոսաշրջիկները կվերանայեն իրենց որոշումը։ Նախ՝ այն պատճառով, որ նրանցից շատերը Սևանի փոխարեն արդեն գտել են հանգստի այլընտրանքային տարբերակներ։ Երկրորդ՝ տեղեկատվական անմիօրինակությունն արդեն կասկածի որդ է գցել մարդկանց սիրտը, արդեն վիճելի է դարձրել Սևանի ջրի անվտանգության հարցը, և շատերը համենայնդեպս կնախընտրեն այնուամենայնիվ հրաժարվել տեղի լողափերին հանգստանալուց ։ Նույնիսկ եթե տարբեր մակարդակի պաշտոնյաները վաղը սկսեն երդվել, որ Սևանը բացարձակ անվտանգ է։ Չէ՞ որ տեղեկատվության առաջին, բացասական դոզայից ստացած տպավորությունները մնացել են և դժվար թե արագ ցրվեն…
Ակնհայտ է, որ ինչպեսև բազմաթիվ այլ հարցերում, Սևանի շուրջ այսօր ստեղծված իրավիճակում նույնպես հիմնական խնդիրներից մեկը տվյալ հարցի վերաբերյալ իշխանության դիրքորոշման հստակության, ըմբռնելիության բացակայությունն է և համապատասխան պետական կառույցների գործողությունների համակարգման պակասը։ Արդյունքում ստացվեց ինչ-որ տեղեկատվական «աջաբսանդալ», որ հասարակայնությանը մատուցեցին իշխանության ներկայացուցիչները։ Ոմանք ասում են, թե ջուրն անվտանգ չէ, մյուսները՝ հակառակը, պնդում են, որ ամեն ինչ կարգին է։ Ինչպե՞ս այդ ամենին արձագանքի հավանական զբոսաշրջիկը։ Ո՞ւմ հավատա։
Ահավասիկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հայտարարեց, որ ծաղկող Սևանում լողալը սպառնալիք է թաքցնում առողջության համար, խորհուրդ տալով ձեռնպահ մնալ դրանից։ Շրջակա միջավայրի նախարարն իր հերթին հայտարարեց, որ Սևանի ծաղկման մակարդակը զգալիորեն նվազել է անցած տարվա համեմատ։ Տարրական տրամաբանությունը խոսում է այն մասին, որ եթե ծաղկման անցած տարվա մակարդակի պայմաններում մարդիկ հանգիստ լողում էին, ապա հիմա առավելևս կարելի ճողփալ Սևանի ջրում։ Բայց… Կրկնեմ, Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է և խորհուրդ չի տալիս։ Համաձայնեք, տվյալ խնդրի նկատմամբ գործադիր իշխանության մոտեցման մեջ ըմբռնելիությունը քիչ է, համաձայնեցվածությունը՝ առավելևս։ Եվ բացարձակապես նկատելի չէ տարբեր պաշտոնյաների պատասխանատվությունը բնակչությանը ճիշտ իրազեկելու հարցում։
Սեվանյան վիպերգության համատեքստում գործադիր իշխանության ներկայացուցիչների տեղեկատվական տարօրինակ պահվածքի ևս մեկ օրինակ։ Մի քանի օր առաջ բնապահպանական գերատեսչության ղեկավարը, խոսելով Սևանի խնդրի մասին, ուշագրավ պատմություն պատմեց այն մասին, թե ինչպես են շրջակա գյուղերի բնակիչները որոշել խաբել պետությանը։ Մասնավորապես, Էրիկ Գրիգորյանը վարկած ներկայացրեց այն մասին, որ ոմն մարդիկ շշնջացել են այն գյուղերի բնակիչների ականջին, որտեղ անասունների անկում է եղել, որ պետք է կովերի լեշերը քարշ տալ լճի ափ։ Իբր՝ դա թույլ կտա հիմնավորել այն վարկածը, թե անասունները խմել են Սևանի թունավոր ջուրն ու սատկել։ Եվ իբր՝ արդյունքում կարելի է դրամական փոխհատուցում ակնկալել պետությունից։ Մինչդեռ նախարարի շարադրած այդ պատմությունը խարդախության, մեքենայությունների ճանապարհով պետությունից բյուջետային միջոցներ պոկելու փորձի դասական օրինակ է։ Համապատասխանաբար, այստեղ խոսքը քրեորեն պատժելի արարքի մասին է, և եթե նախարարի ասածը ճիշտ է, ապա տարօրինակ է, որ պետությանը խաբել մտադրված «կոմբինատորները» (և՛ նրանք, ովքեր հուշել են նշյալ սխեման, և՛ նրանք, ովքեր օգտվել են դրանից), չեն հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում։
Ինչևէ, Սևանի խնդիրը, բացի ամենայնից, մի ավելորդ անգամ ցուցադրեց պետական կառավարման ներկայիս ոճի չափազանց վտանգավոր առանձնահատկությունը։ Դա գործնականում անօգնականությունն է ֆորս-մաժորային իրավիճակների առաջացման պայմաններում, անըմբռնելիությունը խնդիրների էությունը պարզելու և դրանց լուծման ուղիներն ընտրելու հարցում, վերջապես, դատարկախոսությունն այդ խնդիրների շուրջ, ընդ որում՝ հաճախ մեկը մյուսին հակասող հայտարարություններով։ Իսկ արդյունքում ակներև են չլուծված, օդում կախված խնդիրների կույտն ու, որպես հետևանք, կորուստները այդպիսի անորոշության հետևանքով։ Սևան, Ամուլսար, Ալավերդու կոմբինատ, գազի սակագին… Ցուցակը կարելի է շարունակել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 09:40
Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.
-
2025-06-16 09:18
Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.
-
2025-06-14 10:15
Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-08-05 21:35
Ադրբեջանցի հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարության ներքին ցանց և ստանալ 55 տերաբայթ տեղեկատվություն, Facebook-ի իր էջում հաղորդել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
-
2020-08-04 17:01
Օրերս Lydian Armenia ընկերության մի քանի աշխատակիցներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, որպեսզի 1200 մարդու անունից նամակ հանձնեին վարչապետին՝ պահանջելով վերականգնել աշխատանքի իրենց իրավունքը: Ակցիան կարծես թե սովորական էր, այն առանձնապես չէր տարբերվում բողոքի տասնյակ այլ միջոցառումներից, երբ մարդիկ այս կամ այն պահանջն են ներկայացնում կառավարությանը։ Սակայն իրավիճակն այնուամենայնիվ եզակի է նրանով, որ կառավարությունից պահանջվում է ընդամենը վերջակետ դնել ձեռնարկության շուրջ ծավալված էպոպեային։ Որոշում կայացնել, ինչպես ասում են՝ կա՛մ դես, կա՛մ դեն։ Որոշում, որին մարդիկ սպասում են արդեն երկու տարի շարունակ։
-
2019-09-12 06:52
Հայաստանում կստուգվեն բոլոր 27 մետաղական հանքերը` գործող և լքված։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
-
2019-09-10 15:58
Ամուլսարի հարցում վարչապետին ձայնակցողները գործի անցան «Ժողովրդական վարչապետ» Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «հրաժարվելով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, մենք կվնասենք մեր հեղինակությանը, ինչպես նաև երկրի ողջ տնտեսական անվտանգությանը», նրա թիմի բազմաթիվ անդամների դիմակները, որոնք մինչ այդ ջանում էին օբյեկտիվ թվալ, վերջնականապես պատռվեցին, և պաշտոնյաները՝ պատգամավորների հետ մեկտեղ, հատուկենտ բացառությամբ, նետվեցին ողջ ուժով ձայնակցելու վարչապետին…