Չէր ներկայացել անբավարար առողջության պատճառով
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր՝ մայիսի 2-ին, չէր ներկայացել իր և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստին։ Նշենք, որ այսօրվա նիստին դատարանը քննարկելու է ամբաստանյալների խափանման միջոցների հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը, տեղեկացնում է NEWS.am-ը։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ պաշտպաններից դիմում է ստացվել այն մասին, որ ամբաստանյալը վատառողջ է և բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում։ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց հետաձգել խափանման միջոցի հարցի քննարկումը՝խոստանալով հաջորդ դատական նիստին ապահովել Գրիգորյանի ներկայությունը։
Նախագահող դատավորը սակայն տեղեկացրեց, որ այս հարցը կարող է քննարկվել նաև մեղադրյալի բացակայությամբ և որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այնուհետ Գրիգորյանների պաշտպաններից, փաստաբան Քամալյանը միջնորդեց Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործը քննել դռնփակ դատական կարգով։ Ըստ նրա՝ այս գործով պարբերաբար արածարծվում են ռազմական գաղտնիք հանդիսացող ապացույցներ, մասնավորապես Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ տվյալներ։
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստում գործով ապացույցներ չեն հետազոտվելու և դատարանը քննելու է միայն խափանման միջոցների հիմնավոր լինելու և չլինելու հարցը։
Դատավորը հայտնեց, որ պաշտպանական կողմի միջնորդությանը կանդրադառնա դատաքննությունից առաջ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 18:46
В МИД России вызвали послов Великобритании и Франции Найджела Кейси и Пьера Леви, сообщил корреспондент РИА Новости.
-
2024-05-06 18:43
В Кремле придают очень важное значение предстоящей 8 мая встрече президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна. Помощник президент РФ по международным делам Юрий Ушаков считает, что она поможет расставить точки над i в двусторонних отношениях.
-
2024-05-06 18:40
Российские миротворцы покинули аэропорт в поселке Иванян под Степанакертом.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: