Բնակարանները Երևանում շարունակում են թանկանալ
Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա մարտին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակությունը մնացել է գրեթե նույն մակարդակում՝ ի տարբերություն անցած տարվա սկզբի՝ 1401 գործարք 1400-ի համեմատ: Այդ միտումը նկատվում է ամբողջ երկրում ընդհանուր առմամբ: Իսկ մայրաքաղաքում նկատվում է անկում՝ 64 գործարքի թվով կամ 6.6 տոկոսով, տեղեկացնում է NEWS.am-ը:
Ինչպես հայտնի է, անշարժ գույքի շուկայի վրա ազդող գործոններից մեկը բնակչության միգրացիան է: Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը նվազել է 7.8 հազար մարդու քանակով կամ 0.3 տոկոսով: Քանի որ այդ գործընթացը տեղի է ունենում բնակչության բնական աճի ֆոնին, դրա պատճառն էմիգրացիան է: Նշենք, որ բնակչության թիվն ամենաշատը կրճատվել է Շիրակի մարզում (2.2 հազար մարդ), Լոռիում (1.9 հազար մարդ) և Արագածոտնում (1.7 հազար մարդ):
Այդ առումով մայրաքաղաքը բացառություն էր: Նշված ժամանահատվածում այստեղ բնակչության թիվն աճել է 4 հազար մարդու կտրվածքով կամ 0.4 տոկոսով: Այստեղ, ըստ էության, իր դերն ունի մարզի բնակիչների ավանդական հոսքը դեպի մայրաքաղաք: Դեռ ավելին, Հայաստան ժամանող բազմաթիվ օտարերկրացիներին գրավում է հենց Երևանը:
Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, օտարերկրացիները մեծամասամբ վաճառում են իրենց անշարժ գույքը, ոչ թե ձեռքբերում այն: Մանրամասնենք բնակարանների տվյալները ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով: Այդ ժամանակահատվածում Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները վաճառել են շուրջ 366 բնակարաններ (երկրում բնակարանների ընդհանուր վաճառքի 10.1 տոկոսը): Իսկ նրանց կողմից ձեռք են բերվել գրեթե երկու անգամ պակաս թվով բնակարաններ՝ 197 բնակարան (երկրում բնակարանների ընդհանուր գնման 5.4 տոկոսը): Ավելի վաղ ենթադրվում էր, որ օտարերկրացիների մի մասը մեր հայրենակիցներն են, որոնք փոխել են քաղաքացիությունը:
Մայրաքաղաքում բնակարանների առաջնային շուկայի պահանջարկը խթանվում է պետական ծրագրերի միջոցով, որոնք տրամադրում են քաղաքացիների հիպոթեքային արտոնություններ: Որպես կանոն նոր բազմաբնակարան շենքերը ներկայումս կառուցվում են ոչ մայրաքաղաքի էլիտար կենտրոնում: Այսինքն՝ Հյուսիսային պողոտայի նման նախագծեր բնակարանների չափազանց բարձր գներով արդեն կարծես չեն նախատեսվում:
Անցյալ տարի Երևանում շահագործման էր հանձնվել 63 բնակելի շենք, որոնք կառուցվել էին կազմակերպությունների հաշվին: Դա բավականին գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, երբ շահագործման էր հանձնվել ընդամենը 4 շենք:
Հաշվի առնելով բնակարանների մեծ առաջարկը (ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում), գնորդներն ընտրելու խնդիրներ չունեն: Սպառման խնդիրներ ունեն միայն անշարժ գույք վաճառող անձինք: Այդ պայմաններում հակասական են պաշտոնական տվյալները, որոնք վկայում են մայրաքաղաքում բնակարանների շուկայական գների անդադար աճի մասին: Այդ առումով առանձնանում է Կենտրոն վարչական շրջանը, որտեղ 1ք/մ մակերեսը տարվա ընթացքում թանկացել է 17 տոկոսով:
Ներքոնշյալ աղյուսակում ներկայացված է գների դինամիկան դոլարով բնակարանի 1 ք/մ մակերեսի համար: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը աննշան կրել է փոփոխություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-10-22 08:32
Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքները ներկայումս պահվում են «հույժ գաղտնի» կնիքի տակ։ Քանզի որևէ թիվ հնչեցնել կառավարությունում ոչ ոք չի շտապում կամ չի համարձակվում։ Չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրերս հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն արդեն պայմանավորվել է «Գազպրոմի» հետ հանրապետություն մատակարարվող բնական գազի գնի մասին։
-
2021-05-06 21:21
Գների վերաբերյալ հարցին նախարարի պաշտոնակատարը պատասխանեց իշուկի պես. իա՜ Ս.թ. մայիսի 5-ին իրենց դարն ապրող ԱԺ պատգամավորների հետ ՀՀ կառավարության անդամների պաշտոնակատարների հերթական հարցուպատասխանի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին կշտամբեցին, որ նա խոստացել էր տնտեսության երկնիշ աճ, բայց առայժմ աճի երկնիշ տեմպեր նկատվում են միայն առևտրի ցանցերում ապրանքների գնապիտակներին: Գիտե՞ք, թե ինչ պատասխանեց սկանդալային համբավ վայելող նախարարի պաշտոնակատարը։
-
2021-03-10 17:37
ՌԴ վարչապետ Միխայիլ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ հրամանագիր Է ստորագրել, համաձայն որի՝ գերատեսչություններին և նախարարություններին հանձնարարվում է իրականացնել կոնկրետ ապրանքների գների մշտադիտարկում։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը։ «Ռուսաստանում մտցվում է սպառողական ապրանքների և ծառայությունների գների մշտական մոնիտորինգ։ Այդ որոշումը հաստատվել է կառավարության կողմից։ Նոր գործիքը թույլ կտա կանոնավորապես իրականացնել շուկայի իրավիճակի համակարգային վերլուծություն, կանխատեսել նշանակալի արտադրանքի թանկացման ռիսկերը և յուրաժամանակ միջոցներ ձեռնարկել գների աճը զսպելու համար»,- ասված է հրամանագրում:
-
2021-01-21 19:37
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների գների փոփոխությունները, խորհրդարանում լրագրողներին ասել է գերատեսչության ղեկավար Գեղամ Գևորգյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ դեկտեմբերին փոփոխություններ են արձանագրվել մի քանի ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ արևածաղկի ձեթի և կարագի, ալյուրի, բենզինի և այլն: «Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում ունենք գների բարձրացում, բայց դրանք պատշաճ ձևով են մեզ մոտ արտացոլվել, թե՝ ոչ, ցույց կտա փորձաքննությունը»,– ասել է Գևորգյանը: Նա նշել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ ։