Последние новости

The New York Times․ 120 հազար զինվորական Իրանին հակազդելու համար

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է բարեփոխված ռազմական ծրագիր, որը նախատեսում է Մերձավոր Արևելք ուղարկել մինչև 120 հազար զինվորական, եթե Իրանն արագացնի միջուկային զենքի մշակումը կամ հարձակվի ամերիկացի զինվորականների վրա, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով ազգային անվտանգության համար պատասխանատու մի քանի ամերիկացի պաշտոնյաների, որոնք նոր ծրագրին ծանոթ են, տեղեկացնում է newsarmenia.am:

Շանահանը ծրագիրը ներկայացրել է մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով գլխավոր օգնականների հետ հանդիպման ժամանակ:

Նոր ծրագիրը կազմվել է «բազեների» ճնշման ներքո՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ղեկավարությամբ, հայտնում է պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ՝ ծրագրում նշված զինծառայողների թիվը «ապշահար» է արել նրանցից շատերին, ովքեր ծանոթացել են դրա հետ, քանի որ գրեթե այդքան ամերիկացի զինծառայող է 2003 թվականին մասնակցել Իրաք ներխուժմանը:

Ընդ որում՝ բարեփոխված ծրագրով չի նախատեսվում Իրանի դեմ ցամաքային գործողություն, ինչի համար շատ ավելի մեծ թվակազմով զորք կպահանջվեր, հայտնում է New York Times-ը:

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Իրանի կողմից սպառնալիքի կտրուկ աճի մասին և դրա հետ կապված տարածաշրջան էր ուղարկել ավիակիրների խմբավորում ու ռազմակավարական ռմբակոծիչներ:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

    • ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐՑԱԽԸ
      2022-03-14 20:29

      Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:

    • ՈՏՔԴ ՔԱՐԻ՞Ն ԱՌԱՎ, ՑԱՏԿՈՏԱՆ
      2021-09-20 20:21

      Փաշինյանին քոթակեցին հերթական անգամ։ Այս անգամ հրապարակային ճիպոտահարման եղանակով դաստիարակչական այդ հաճելի առաքելությունը հանձն առավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ուղևորվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որտեղ մտադիր է հանդես գալ ճառով, Էրդողանը պատմեց լրագրողներին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է գաղտնի հանդիպման մասին: Էրդողանն ասաց, որ ինքը դեմ չէ հանդիպել և նույնիսկ բացել սահմանները, բայց դրա համար Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի, մասնավորապես՝ Ադրբեջանի համար միջանցք բացի դեպի Նախիջևան։ Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ լավություն չանել Փաշինյանին. հանդիպել և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ...

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
      2021-07-08 18:57

      Փաշինյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները միանգամայն հասկանալի են։ Թե ինչպես է պետության մի ղեկավարը հրապարակավ շնորհավորում բարեկամ այլ պետության ղեկավարին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Հաջողություններ, բարգավաճում մաղթում բարեկամ ժողովրդին: Հույս է հայտնում խորացնելու երկու երկրների հարաբերությունները։ Համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների։ Դե, մոտավորապես այսպես։