ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ. ԼԻՆԵԼ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ
Հունիսի 6-ից մինչև 14-ը Երևանում կայանալու է Արամ Խաչատրյանի անվան ավանդական միջազգային մրցույթը։ 15 տարվա ընթացքում առաջին անգամ այս նախադասության մեջ ստիպված ենք թանձր հարցական նշան դնել. կայանալո՞ւ է արդյոք։
Անկեղծ ասած, կազմակերպիչների հետ հանդիպման էի գնում առաջիկա, ի դեպ, հոբելյանական մրցույթի առանձնահատկությունների և անցած տարիների ընթացքում նրա նվաճումների մասին զրուցելու նպատակով։ Սակայն Հայաստանի երաժշտական փառատոնային շարժման այդ հնաբնակի գրասենյակում ուրախ չէին ինձ տեսնել։ Ավելի ճիշտ, ուրախ չէին ընդհանրապես։ Ինչպես հայտնի դարձավ միջոցառման մեկնարկի գործնականում նախաշեմին, իր դարն ապրող Մշակույթի նախարարությունը որոշել է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի մրցույթը տեղի չունենա։ ՀՀ մշակույթի նախարարության և այդ կառույցը գլխավորող Նազենի Ղարիբյանի շնորհիվ բյուջեում ֆինանսական լուրջ ճեղք է առաջացել, որը փակել գերատեսչությունը մտադիր չէ, իսկ «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամն արդեն չի հասցնի. իրադարձության սկսվելուց երեք շաբաթ առաջ պատկառելի ֆինանսավորում և հովանավորներ գտնելը գործնականում անհնար է։
Ստեղծված իրավիճակը սպառնում է միջազգային խոշոր սկանդալով։ Աշխարհի տարբեր երկրներից մրցույթի կազմկոմիտեի ստացած ավելի քան 100 հայտերից ժյուրին ընտրել է երեք տասնյակ։ Այսինքն արտասահմանից 30 երաժիշտներ անցել են առաջին փուլ, արդեն տոմսեր գնել Հայաստան գալու համար, պատրաստել ոչ միայն փաստաթղթերը, այլև ծրագիրը, սակայն, դատելով ամենից, մրցույթի մասնակիցներին, ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներին հարկ կլինի շեմից հետ դարձնել։
«Ես չեմ պատկերացնում, թե ինչ կկատարվի ինչպես բուն մրցույթի հեղինակության, այնպես էլ Հայաստանի իմիջի հետ,- հուզված ասում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, որը կանգնած է այդ վառ, համաշխարհային ճանաչում ունեցող ու հեղինակավոր երաժշտական նախագծի ակունքներում։- Մենք նախաձեռնեցինք մրցույթը 2003 թվականին, նվիրելով դա մեծ կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին, և արդեն հաջորդ տարի մեզ մոտ ցանկացան գալ տասնյակ երաժիշտներ աշխարհի տարբեր անկյուններից, ոգևորված ոչ միայն միջոցառման լրջությամբ և Արամ Իլյիչի երաժշտությամբ, այլև Հայաստանով, որը շատերն առաջին անգամ բացահայտեցին իրենց համար։
Տասը տարի անց՝ 2013-ին մեր մրցույթը աննախադեպ թափ ձեռք բերեց, ոչ միայն զբաղեցնելով իր հաստատուն խորշը աշխարհի երաժշտական քարտեզի վրա, այլև ընդգրկվելով Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում։ Այդպիսով դառնալով հայկական առաջին և միակ մրցույթը, որ արժանացել է այդչափ բարձր պատվի։ Ֆեդերացիայի անդամներից են Եղիսաբեթ թագուհու, ջութակահարների Տիբոր Վարգայի անվան, Չայկովսկու անվան, «Լոնգվուդ Գարդենս» և բազմաթիվ այլ մրցույթներ։ Եվ եթե այսօր, մրցույթի սկսվելուց 20 օր առաջ մենք հայտարարենք, որ այն չի կայանալու, ապա հավանաբար կհեռացվենք Ֆեդերացիայից, իսկ Հայաստանի վարկը միջազգային երաժշտական շրջանակներում նկատելիորեն կընկնի»։
Իրավիճակը խաթարման եզրին հայտնվեց մշակութային նախագծերի ֆինանսավորման հարցում Մշակույթի նախարարության նորարարությունների պատճառով։ Երկրում «թավշե» փոփոխություններից առաջ Ա.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, ինչպեսև այլ կարևոր, կայացած նախագծեր, ներառված էր բյուջետային ծրագրերի թվում, այսպես ասած, նախորոշված կարգով. մրցույթն անցկացվում էր ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ, և ուներ իր բյուջեն, որն ամեն սեզոնի սկզբում նախարարությունը պարզապես հատկացնում էր դրա անցկացման համար։
ՀՀ ներկայիս կառավարության բարեփոխիչները, երևի կոռուպցիայի դեմ կատաղի պայքարի մղումով, որոշեցին փոխել այդօրինակ նախագծերի ֆինանսավորման համակարգը, հայտարարելով, թե այսուհետ Հայաստանի բոլոր մշակութային ծրագրերը պիտի մասնակցեն մրցույթի՝ բյուջետային ֆինանսավորում հայցելու համար։ Ճիշտ է, սկզբում որոշվեց, որ արդեն 10 և ավելի տարի գործող նախագծերը կայուն կերպով կստանան իրականացման գումարը, սակայն շուտով մշակութային բոլոր ծրագրերը խցկեցին ընդհանուր կաթսա, հավասարեցնելով երկրի սահմաններից դուրս արդեն հայտնի և պատվաբեր միջոցառումները «նորակոչիկներին»։
Երևանի պետական կոնսերվատորիան այս տարի հրաժարվեց աջակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին։ Դե, Աստված իր հետ։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամը սահմանված կարգով մարտի սկզբին դիմեց Մշակույթի նախարարություն՝ 15-րդ, հոբելյանական մրցույթի իր հայտ-ծրագրով։ Արդյունքները հրապարակվեցին ապրիլի 26-ին, և նախագիծը հայտնվեց հաստատվածների թվում։ Սակայն շուտով պարզվեց, որ նախարարությունը որոշել է հատկացնել հայտարարվածից 40%-ով պակաս գումար, իսկ քանի որ հոբելյանական մեկնարկին արդեն հաշված օրեր են մնում, ստացվում է, որ մրցույթը, ամենայն հավանականությամբ, չի կայանա։
«Ամեն տարի մենք մեծագույն դժվարությամբ ենք իրականացրել միջոցառումը, բայց Մշակույթի նախարարության և կոնսերվատորիայի համատեղ մասնակցությամբ մեզ դա բավական լավ է հաջողվել,- պարզաբանում է Աննա Տեր-Հովակիմյանը։- Եվ եթե կազմակերպչական հարցերը մեզ՝ Հիմնադրամին հաջողվում է կարգավորել, նվազագույն ծախսերով առավելագույն հարմարավետություն ապահովելով մասնակիցների և ժյուրիի համար, ապա 40% ֆինանսական տարբերությունը, այսինքն անհրաժեշտ գումարի գրեթե կեսը մենք անկարող ենք լրացնել, հատկապես մեկնարկից հաշված օրեր առաջ։
Մինչդեռ մրցույթի համար տոնական այս տարում նախատեսված է ոչ միայն հետաքրքիր միջոցառումների անցկացում, այլև համաշխարհային մակարդակի լուրջ հյուրերի ժամանում։ Գալու է (կգա՞ արդյոք) Արամ Իլյիչի որդին՝ Կարեն Խաչատրյանը, որը վերջին տարիներին ներկա չի եղել մրցույթին, բայց հոբելյանականը որոշել է բաց չթողնել։ Ժյուրիի նախագահն այս տարի լինելու է (լինելո՞ւ է արդյոք) աշխարհահռչակ դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը, իսկ ժուրիի կազմում նշված են Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Վոսկրեսենսկին, անվանի կոմպոզիտոր Իգոր Օլովնիկովը Բելառուսից, նշանավոր դաշնակահար Տոմեր Լևը Իսրայելից, շվեդ հռչակավոր դիրիժոր, «Գրեմի» մրցանակի դափնեկիր Իլյա Շտուպելը և այլ աստղային անուններ։ Հրավիրված են նաև Կշիշտոֆ Պենդերեցկին, Պավել Կոգանը և համաշխարհային երաժշտության այլ մեծություններ, որոնց ներկայությունն ինքնին հզորագույն պիար է մեր երկրի համար և կծառայի երաժշտության ոլորտում մեծ արժանիքներ, մշակութային ահռելի ժառանգություն և ոչ պակաս ներուժ ունեցող լուրջ պետության նրա հեղինակությանը։
Եվ ի՞նչ ենք անելու հիմա։ Զանգելու ենք բոլորին և հրաժարվելո՞ւ, բացատրելով, թե Հայաստանը փող չունի և մրցույթը չի կայանալու»։
Գուցե դեռ կարելի կլիներ հասկանալ, եթե Մշակույթի նախարարությունը կարողանար արժանավոր այլընտրանք առաջարկել Հայաստանում և նրա սահմաններից դուրս կայացած հայրենի նախագծերին, և ուղղեր իր ֆինանսավորումը նոր, ավելի հեռանկարային, ասենք այսպես՝ ծրագրերի թողարկմանը։ Բայց ոչ. վայ-գերատեսչությունը Նազենի Ղարիբյանի գլխավորությամբ շարունակ «հատում է» մի արժանավոր նախագիծը մյուսի հետևից, իսկ ինքը՝ տիկին նախարարուհին մշտական ուղևորությունների մեջ է. ի դեպ, բացառված չէ, որ հենց բազմաթիվ լուրջ ծրագրերի բյուջեից կրճատած միջոցների հաշվին։
Իսկ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը… Ախր ո՞վ է այդ Արամ Խաչատրյանը։ Այդ ի՞նչ կարևոր դեմք է, եթե Գյումրիից Երևան չի քայլել ու չի մասնակցել երկրի «թավշե» վերափոխումներին։ Հենց այն երկրի, որն այսօր ողջ ուժով փորձում է պահպանել մշակութային ավանդույթներն ու անցյալի նվաճումները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:35
Известный ливанский певец Гассан Яммин вновь побывал в Ереване, где выступил с прекрасным концертом, посвященным творчеству великого шансонье Шарля Азнавура. Музыкальные откровения, как армянская публика назвала этот вечер, наполнили Большой концертный зал «Арам Хачатурян» атмосферой тепла и душевности, которые излучают как песни Азнавура, так и их прочувствованная подача этим популярным исполнителем из Ливана.
-
2025-06-18 10:24
Вышел в свет первый номер журнала «Научный Арцах» за 2025 год и 24-й за весь период выпуска этого популярного издания. В него вошли 24 статьи, что основатель и главный редактор журнала, кандидат юридических наук, доцент Аветик Арутюнян назвал символическим. Над содержанием номера работали 27 авторов, из которых 1 доктор наук, 7 кандидатов наук, 19 аспирантов и соискателей (5 авторов из Арцаха). Некоторые из статей написаны в соавторстве, что говорит о стремлении ученых рассматривать затрагиваемые вопросы в всей полноте. Тематика, как всегда, разнообразная.
-
2025-06-16 09:48
Окончание. Начало здесь. В курортном городке Айа-Напа на Кипре есть уникальное местечко – Парк скульптур. Это своеобразный музей современной скульптуры под открытым небом, расположенный на ступенчатой возвышенности у окраины города. Он основан в 2014 г. в рамках открывшегося здесь Международного симпозиума с участием мастеров из разных стран.
-
2025-06-13 10:50
В последние годы отдых на Кипре становится все более популярным среди граждан Армении. Поток туристов из нашей страны в братское государство растет в геометрической прогрессии, о чем свидетельствуют как отечественные туркомпании, так и туроператоры русскоязычного сегмента Кипра. До недавних пор основной интерес для отдыхающих представляли дорогостоящий Лимассол - «наш новый Дубай», как называют этот город киприоты, известный пляжем Финикудес, с набережной с аллеей пальм Ларнака, а также более бюджетный городок Айа-Напа. В этом году появилось альтернативное направление. Армянская авиакомпания Fly One запустила новый рейс в сторону западного Кипра, следующий из Еревана в Пафос – город с богатым историко-культурным наследием.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-08-14 19:30
Araratnews.am-ը գրում է. «Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել Ազգային Ժողով՝ տեղեկանալու, թե 5 մլն դրամ գումարը Վարդավառի տոնին ինչպե՞ս է ծախսվել: Մենք նաև խնդրել էինք ԱԺ աշխատակազմին պարզաբանել, թե ի՞նչ հիմնավորմամբ է ԱԺ-ը ֆինանսավորել այս տարի Վարդավառի անցկացումը:
-
2019-08-08 07:17
2011 թվականին, ՄԱԿ-ի մի շարք անդամ երկրների պաղեստինամետ քվեարկության հետ կապված, պաշտոնական Վաշինգտոնը կտրուկ կրճատեց Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը։ Տարբեր պատճառներով նույնպիսի քայլի դիմեցին ևս մի քանի երկրներ՝ Կանադան, Իսրայելը, Ավստրալիան, Լեհաստանը և այլն։ Դրանից հետո ֆինանսական խնդիրների բախված կազմակերպությունը հայտնվեց բավական սպեցիֆիկ ռեժիմների շահերի ուղեծրում։ Մասնավորապես՝ ինքնակալական Ադրբեջանի, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ին շռայլորեն հատկացրեց 5 մլն դոլար։ Եվ դա միայն 2013 թվականին։
-
2019-07-23 10:27
«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը հեղափոխությունից հետո դադարեցված է, անդամները դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սակայն որևէ լուծման տարբերակ չեն ստացել։ Հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն ասաց, որ իրենց ֆինանսավորել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, քանի որ հիմա հիմնադրամը լուծարման եզրին է, իրենք ֆինանսավորման այլ խողովակ չունեն։
-
2019-06-13 11:27
Լեռնահանքային ընկերությունների ԳեոՊրոՄայնինգ միջազգային խումբը /ԳՊՄ կամ Ընկերությունը/ ֆինանսավորեց ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող լողավազանի և հարակիсезономց ենթակառուցվածքների կապիտալ վերանորոգումը։ Այսպիսով, նախագծի շրջանակում Ընկերությունը վերանորոգեց 450քառ․մ․ մակերեսով լողավազանը, կառուցեց հանդերձարաններ, ցնցուղներ, սանհանգույց և ամառային սրճարան։