Ո՞Վ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Ռոբերտ Քոչարյանի գործն աստիճանաբար թափ է հավաքում։ Կարծես թե շատ բան է ասվել այդ գործի հետ կապված, և նրանք, ովքեր ընդունակ են լսելու, լսել են։ Իսկ նրանք, ովքեր դըմփ-դըմփ-հու… դե, ի՞նչ պահանջես դրանցից։ Եվ այդուհանդերձ կյանքը նորանոր անհեթեթ խճողումներ է գցում Ռոբերտ Քոչարյանի և ընկ.-ի կողմից սահմանադրական կարգի տապալման գործով անհեթեթությունների գանձատուփը։
Եվս մեկ անհեթեթ դրույթի բացահայտման բացառիկ իրավունքը պատկանում է, եթե չենք սխալվում, «Հրապարակ» թերթի լրագրողին, որը, ինչ-որ տեղ բռնացնելով գլխավոր դատախազ, իսկ համատեղության կարգով ներկայումս նաև Քոչարյանի գործով գլխավոր մեղադրող Արթուր Դավթյանին, «մանկական» հարց տվեց նրան. «Եթե Քոչարյանը 2008-ի մարտին իսկապես տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ապա ո՞վ է դա՝ այդ սահմանադրական կարգը վերականգնել և ե՞րբ, կամ գուցե առայսօր վերականգնվա՞ծ չէ»։ Եվ մի ամբողջ գլխավոր դատախազ շփոթվեց, ինչ-որ բան կմկմաց այն մասին, որ հետագայում սահմանադրական կարգը վերականգնվել է, իսկ մնացած հարցերի պատասխանները կարելի է իմանալ դատարանում, նստեց մեքենան ու սլացավ իր գլխավորդատախազական կարևոր գործերով, ճանապարհին տանջալից մտորելով այն մասին, թե ո՞վ է այնուամենայնիվ վերականգնել սահմանադրական կարգը։
Մինչդեռ լրագրողի «մանկական» հարցը իրականում բացահայտում է Քոչարյանին ներկայացված մեղադրանքի ևս մեկ անհեթեթ կետ։ Քանզի ի՞նչն է հիմք ընդունել Հատուկ քննչական ծառայությունը և անձամբ դրա ղեկավար Սասուն Խաչատրյանը։ Այն, թե արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը ապօրինի էր, հետևաբար՝ անօրինականորեն խախտվել են քաղաքացիների իրավունքները, հետևաբար՝ տապալվել է սահմանադրական կարգը… Նշենք, որ բուն պնդումը, թե հրամանագիրն ապօրինի էր, նույնպես անհեթեթ է, բայց այդ մասին ավելի ուշ, իսկ հիմա գնանք մեղադրանքի գծով։
Եվ այսպես, հրամանագիրն իբր ապօրինի է, սահմանադրական կարգը Հայաստանում տապալված է։ Ուրեմն փնտրենք լրագրողի հարցի պատասխանը, թե ով է դա՝ այդ սահմանադրական կարգը վերականգնել և երբ։ Եվ պարզվում է հետևյալը. եթե սահմանադրական կարգի տապալման հիմք է ծառայել արտակարգ դրության ռեժիմ սահմանող հրամանագիրը, ապա այդ ռեժիմը գործել է կարճատև։ Սկզբում հրամանագրով նախատեսված միջոցները չեղարկվել են մասամբ, իսկ նույն թվականի մարտի 20-ին՝ ամբողջությամբ… Սա լրագրողի հարցի պատասխանն է, թե երբ է վերականգնվել սահմանադրական կարգը, եթե հիմք ընդունենք մեղադրող կողմի տրամաբանությունը, որը պնդում է, թե այն տապալվել է։
Մնում է այն հարցը, թե ո՞վ է այդ քաջարի հերոսը, որը վերկանգնեց սահմանադրական կարգն այն բանից հետո,երբ հակահերոս Քոչարյանը տապալեց դա։ Եվ որքան էլ զարմանալի է, նախագահն այդ պահին նույն ինքը Ռոբերտ Քոչարյանն էր։ Այսինքն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը սկզբում տապալեց սահմանադրական կարգը երկրում, որի նախագահն էր, իսկ հետո հենց ինքն էլ վերականգնեց… Հիասքանչ է, այնպես չէ՞։
Իսկ եթե լուրջ, ապա այս իրավիճակի անհեթեթությունը բխում է այն տխմար պնդումից, թե արտակարգ դրություն սահմանող հրամանագիրն ապօրինի էր, ինչի մասին ՀՔԾ-ի ղեկավարը հրապարակավ հայտարարեց Հանրային հեռուստատեսության եթերում։ Անհեթեթն այն է, որ նորմալ երկրում միայն դատարանը կարող է ապօրինի ճանաչել այս կամ այն պետական-իրավական ակտը։
Իսկ հրամանագիրը հենց այդպիսի ակտ է, որը պետության անունից հրապարակել է նախագահը, իսկ հաջորդ օրը, սահմանադրությանը լիովին համապատասխան, ստացել նաև խորհրդարանի հավանությունը։
…Վերջերս Մենուա Հարությունյանը եթերում խոսում էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաքելություն կարող էր դառնալ թերևս դատական համակարգից անկախ օրենքի իշխանության ամրապնդումը երկրում։ Կարող էր… Քանի որ արդեն ակնհայտ է, որ նոր կառավարությունից նույնիսկ թեթև առաջխաղացում ակնկալելը, չենք խոսում արդեն ճեղքումնային առաջընթացի մասին՝ արտաքին քաղաքականության ոլորտում, ղարաբաղյան կարգավորման հարցում կամ տնտեսության բնագավառում, ծայրահեղ միամտություն է։ Տա Աստված, որ իրենց հեղափոխական խանդավառությամբ ամեն ինչ ավերողներն ու ժխտողները չձախողեն այն ամենը, ինչ արվել է իրենցից առաջ և ինչի հաշվին իրենք մինչ օրս մնում են ջրի երեսին… Բայց այ, արդարադատության հաղթանակի առումով վարչապետն իսկապես հնարավորություն ուներ։ Սակայն շարժվեց բացահայտ սխալ ճանապարհով։
Ի՞նչ է նշանակում, որ ինչ-որ պաշտոնյա կարող է ապօրինի հայտարարել պետության անունից հրապարակված ակտը։ Ո՞վ է նա։ Կա՞ Սահմանադրական կամ գոնե մի որևէ դատարանի որոշում, թե հրամանագիրն ապօրինի էր։ Չկա՞։ Ցտեսությո՛ւն։
Իսկ եթե վաղը, օրինակ, հայտնվի էլի մի որևէ տոկուն, վրեժի ծարավով բռնված «օբիժնիկ», ոտքով անցնի Մեղրիից մինչև Երևան, կրակոտ ճառերով փողոցներ քշի մանկապարտեզների սաներին, գնդակներ ու ցատկապարաններ բաժանի նրանց, որ չձանձրանան փողոցներն արգելափակելիս, ու վերցնի իշխանությո՞ւնը։ Եվ այդժամ մեկ այլ քննիչ, կատարելով նոր իշխանության պատվերը, հայտարարի, օրինակ, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ-ի որոշումն ապօրինի է… Ու պետք է ամբողջ ԿԸՀ-ին նստեցնել և անցկացնել նոր ընտրություննե՞ր։ Գործողությունների այդպիսի հերթագայությո՞ւնն ենք մենք այսուհետ անվանելու օրենքի և իրավակարգի հաղթանակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 09:48
После заключения мирного договора, спустя 5 минут, армяне начнут торговать с азербайджанцами. Армяне смогут жить в Баку, а азербайджанцы в Армении, как армяне в Грузии. Автор этих «гениальных» мыслей - спикер парламента РА Ален Симонян. Тот самый, которого некоторые неполиткорректные господа называют человеком из аквариума, напоминая о видеоролике, героем которого был наш спикер в дни, когда большая политика не подозревала о его существовании. Николу Пашиняну стоит обеспокоиться. У него появился достойный конкурент по части… Как бы пополиткорректней выразиться… Не получается. Пусть читатель сам даст характеристику этим мыслям спикера армянского парламента.
-
2025-05-28 09:36
Много слышим ласковых слов в адрес официального Еревана со стороны европейцев. Представители Еревана - желанные гости в Европе, европейские политики, разные самые, - желанные гости официального Еревана. Только вот странность: давно уже не слышно от европейских политиков не только слова, даже намека на осуждение этнической чистки, которую провел в Арцахе Алиев…
-
2025-05-27 09:24
Обеспокоенный негативными процессами в отношениях между Москвой и Баку главный «евразиец» Александр Дугин написал открытое письмо президенту Азербайджана Ильхаму Алиеву. Непосредственным поводом послужило то, что лидер Евразийского движения Азербайджана Ибрагим Гасанов и его товарищ Ибрагим Гумбатов приговорены в Азербайджане «за шпионаж в пользу России» к тюремному заключению на срок 14 и 13 лет. Сообщается, что недавно был арестован еще один «евразиец».
-
2025-05-26 10:00
Правительство одобрило законопроект о том, как откосить от службы в рядах ВС Армении, заплатив взятку правительству. Ну да, формально законопроект называется несколько иначе, но суть в этом. Законопроект представлен депутатом от «Гражданского договора» Айком Саргсяном, одобрен министром обороны Суреном Папикяном и, как нельзя лучше, характеризует содержание нынешней власти. О законопроекте много еще будут говорить, многое уже сказано, но это тот случай, когда об этом позоре, направленном на ломку ВС, надо говорить громко, много и часто.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։