Ադամ Շիֆ. Իրանի հետ պատերազմը աղետ է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Իրանի հետ պատերազմի ակնհայտ ձգտումը ձեռք է բերում հատկություններ, որոնք սարսափելիորեն նմանվում են ռազմական խոշոր հակամարտությանը: Գոյություն ունի անխուսափելի մի զգացում, որ վարչակազմի գործողությունները չեն կարող բացատրվել այլ կերպ, քան պատերազմի հավանականության մեծացման ուղղությամբ համաձայնեցված ջանքերն են, գրում է Washington Post-ը, տեղեկացնում է NEWS.am-ը:
Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ վարչակազմի գործողությունները վկայում են այն մասին, որ պատերազմը վերջնական նպատակն է:
«Իրանը տասնամյակներ շարունակ եղել և մնում է չար դերասան և ահաբեկչության պետական հովանավոր: Չնայած դրան՝ ես մտահոգված եմ վարչակազմի գործողություններով, որոնք տանում են դեպի բախում: Իրանի հետ զինված հակամարտությունն իրական աղետ կլինի»,- ասել է Շիֆը:
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը համոզիչ փաստարկներ չի բերել՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար:
«Վարչակազմը երբեք չի ասել, որ Իրանի միջուկային համաձայնագրից դուրսբերումը բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»,- ասել է Շիֆը:
Խոսելով այն տեղեկությունների մասին, որոնց համաձայն՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է կանգնած Մերձավոր Արևելք 120000 ամերիկացի զինծառայող ուղարկելու ծրագրի ետևում, Շիֆն ասել է.
«Եթե դա ճիշտ է, ապա Բոլթոնը, կարծես, Թրամփին ստիպում է պատերազմել Իրանի հետ: Հատկապես տագնապալից է այն, որ պարզ չէ՝ ինչ է մտածել Թրամփը՝ կապված այն բանի հետ, թե ինչպես դա կավարտվի: Կարծես թե, նրանք պետական նավը տանում են անհանգիստ ջրերով՝ պատկերացում չունենալով, թե ուր կարող են հասնել»:
Կոնգրեսականի խոսքով՝ անհանգստացնում է նաև այն փաստը, որ ամերիկացի պաշտոնյաները հաստատում են այս վերլուծությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-02 08:48
Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…
-
2022-03-14 20:29
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:
-
2021-09-20 20:21
Փաշինյանին քոթակեցին հերթական անգամ։ Այս անգամ հրապարակային ճիպոտահարման եղանակով դաստիարակչական այդ հաճելի առաքելությունը հանձն առավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ուղևորվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որտեղ մտադիր է հանդես գալ ճառով, Էրդողանը պատմեց լրագրողներին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է գաղտնի հանդիպման մասին: Էրդողանն ասաց, որ ինքը դեմ չէ հանդիպել և նույնիսկ բացել սահմանները, բայց դրա համար Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի, մասնավորապես՝ Ադրբեջանի համար միջանցք բացի դեպի Նախիջևան։ Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ լավություն չանել Փաշինյանին. հանդիպել և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ...
-
2021-07-08 18:57
Փաշինյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները միանգամայն հասկանալի են։ Թե ինչպես է պետության մի ղեկավարը հրապարակավ շնորհավորում բարեկամ այլ պետության ղեկավարին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Հաջողություններ, բարգավաճում մաղթում բարեկամ ժողովրդին: Հույս է հայտնում խորացնելու երկու երկրների հարաբերությունները։ Համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների։ Դե, մոտավորապես այսպես։