ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են Փաշինյանի ոտնձգությամբ
Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել որպես դատական համակարգի նկատմամբ ճնշում, տեղեկացնում է NEWS.am-ը։
Այս մասին նշել են Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելը՝ արձագանքելով մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր դատարնների մուտքներն ու ելքերն արգելափակելու կոչին։
«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, իսկ օրենքի գերակայությունը լավագույնս դրսևորվում է քաղաքական դերակատարների ցանկացած միջամտության բացակայության դեպքում։ Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպես բարձր իրավասության դատարաններ դիմելն է՝ վիճարկելու համար դատարանի այն որոշումը, որը կասկածելի է թվում։ Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք կոչված են պաշտպանել քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ով է նա»,–նշել են նրանք։
Համազեկուցողները, սակայն, ընդգծում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման որոշմանը հաջորդած հանրային արձագանքը ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը. «Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ դատարանի այդ որոշման հաջորդած հանրային արձագանքը ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք դատական համակարգում համընդգրկուն բարեփոխումներ իրականացնելու վարչապետ Փաշինյանի ցանկությունը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև նրա ցանկությունը՝ համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-03 11:05
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:
-
2019-09-18 10:51
Մեր պետության կառավարումն այնքան է անլրջացել, որ իրավական պրոցեսներին որևէ ադեկվատ կամ լուրջ գնահատական տալը շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու՝ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը:
-
2019-08-17 08:05
Մեծը, իսկապես, տեսանելի է դառնում հեռավորության վրա։ Որովհետև քանի դեռ ապրում ես մառազմի մեջ, կամաց-կամաց վարժվում ես և արդեն չես ցնցվում։ Բայց երբ պետության բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվում են այսպիսի իրադարձություններ, աշխարհի պատկերը, հավատացեք, ներկվում է անմոռանալի գույներով։ Քանզի նման բան չի կարող լինել։ Դե, ախր չի՛ կարող։ Բայց այն կա, և դա չափազանց ծիծաղելի է, իհարկե։ Սակայն երբ մտաբերում ես, որ խոսքն այն երկրի մասին է, որտեղ ապրում են զավակներդ ու հասակ առնում թոռներդ, ծիծաղդ միանգամից մարում է։
-
2019-08-13 11:11
Շուրջ մեկ տարի է հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե, վերջ չունեցող փուլ: Այս անվերջանալի փուլում իրավագիտակից քաղաքացու գաղափարին փոխարինելու եկավ թեժ գծերի մոլուցքը, զարգացման ճանապարհի փոխարեն հասարկությունն ընտրեց միմյանց բզկտելու, իրար դեմ չարանալու ուղին: