Գագիկ Հարությունյանը բացատրել է հրաժարականի պատճարները
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Գագիկ Հարությունյանը դիմել է բարձրագույն խորհրդի անդամներին, տեղեկացնում է News.am-ը.
«Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առթիվ մայիսի 20–ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում։
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 86–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետի և 87 հոդվածի 1–ին մասի 2–րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019թ. մայիսի 21–ից համարեք դադարած։
Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճ անկախ դատական իշխանության կայացման գործում։ Հայաստանի , Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակված ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ ։ Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միաջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի ։
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։
Հարգանքով՝ Գագիկ Հարությունյան»,–ասված է Գագիկ Հարությունյանի դիմումում։
Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-20 16:53
․..Եվ կրկին՝ աղմուկ հանած հրաժարականների մասին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ վարչապետը դժգոհ էր, թե ինչպես են իրենց աշխատանքը կատարում Վանեցյանը և Օսիպյանը։ Բայց գեներալների հանդեպ հարգանքից դրդված, որոնց հենց ինքն էր վերջերս շնորհել այդ կոչումը, առաջարկել է նրանց, որ իրենց ձեռքով ազատվելու դիմում գրեն, ինչն էլ նրանք արեցին…
-
2019-09-17 09:34
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի թեմայով ֆեյսբուքի իր էջում գրել է.
-
2019-09-17 09:24
Շատ մտահոգիչ է, որ ԱԱԾ տնօրենն իր հրաժարականի հայտարարության մեջ խոսում է անցավորի և մնայունի, գլխավորի և երկրորդականի մասին, կանգ առնելու և սթափվելու կոչ է անում, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որն ամբողջական պատկերացում ունի Հայաստանում անվտանգության համակարգի, պետության անվտանգային մարտահրավերների վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով այսօր հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը։
-
2019-09-17 09:05
Մենք հիմա շատ քիչ տեղեկատվություն ունենք՝ կապված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։