Հրանտ Մելիք-Շահնազարյան․ Եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` գերտերությունները, հարևան երկրները Հայաստանի հետ հարաբերություններում շատ դեպքերում նախաձեռնություններ սպասում են հենց Հայաստանից։
«Ռուսաստանում, արևմուտքում, տարածաշրջանում և այլ երկրներում մշտապես փորձում են ինչ-որ նախաձեռնություններ լսել Հայաստանից։ Այսինքն՝ գալիս է մի պահ, երբ աշխարհաքաղաքական զարգացումնեը այնքան են կլանում նրանց ջանք ու եռանդը, որ նախաձեռնություններ մշակելու, իրականացնելու ոչ ժամանակ է մնում և ոչ էլ ցանկություն», - այսօր «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ հատարարեց քաղաքագետը։
Նա պնդեց, որ Հայաստանն ունի պոտենցիալ ու կարող է մշակել ծրագրեր այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել հայկական գործոնի հնարավորությունը՝ ի շահ Հայաստանի և ի շահ դաշնակից երկրների։
«Ընդամենը պետք է հրաժարվել կիսահղի լինելու քաղաքականությունից։ Հստակ նշենք՝ որոնք են մեր շահերը տարածաշրջանում, ինչն է մեզ անվտանգություն, զարգացում տալիս ու աշխատել այդ ուղղությամբ։ Իսկ երբ Հայաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, դեմոկրատների ու բռնապետների միջև, ցանկացած տեղ ընտրել ոսկե միջինը ու դարձնել գերակա շահ և ոչ թե Հայաստանի ու հանրության շահը, ունենում ենք խնդիր ու ամենածանր պահին այդ երկիրը ստիպված է լքել մեզ», - հավելեց գործիչը։
Նրա խոսքով՝ հիմա եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը. «Արժե նստել սեղանի շուրջ ու անկեղծ խոսել, ասել՝ սա մեր շահն է, այստեղ դուք մեզ վնասում եք, եկեք ինքներս մշակենք այդ օրակարգը, ներկայացնենք գործընկերներին ու առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ դա լուծում է ու կարող է մեզ մեծ արդյունքներ տալ», տեղեկացնում է aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2021-10-22 08:32
Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքները ներկայումս պահվում են «հույժ գաղտնի» կնիքի տակ։ Քանզի որևէ թիվ հնչեցնել կառավարությունում ոչ ոք չի շտապում կամ չի համարձակվում։ Չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրերս հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն արդեն պայմանավորվել է «Գազպրոմի» հետ հանրապետություն մատակարարվող բնական գազի գնի մասին։
-
2021-05-20 18:40
Ըստ էության, ոչ մի անսպասելի բան տեղի չի ունենում: Նիկոլի ժամկետը մոտենում է ավարտին, և Ալիևն իրեն չի զրկի նրան ծաղրել շարունակելու հաճույքից։ Եվ միաժամանակ՝ նաև մեզ։ Խիստ պատժեցին մեզ գոռոզամտության համար, ինչ խոսք…
-
2019-09-09 08:40
Ճիշտ մոտեցում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: