Դավիթ Բաբայան. Բանդաներ Արցախում չկան և չեն կարող լինել
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արձագանքել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը։
«Բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա: Բայց Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակելու և հրազենից կրակահերթ արձակելու կապակցությամբ պիտի ուսումնասիրվի այդ ամենը, որպեսզի պաշտոնապես, բոլորի համար պարզ լինի, եթե ինչ-որ մեղավորներ կան՝ անհատներ, չգիտեմ ինչ է եղել այնտեղ, այդ հարցը պիտի ուսումնասիրվի:
Եթե ճիշտ են պնդում, եթե կան մեղավորներ, ովքեր օրենք են խախտել, բնական է՝ որևէ մեկը արտոնյալ պայմաններ չպետք է ունենա: Հետաքննությունից հետո կարելի կլինի տալ վերջնական գնահատական: Բայց եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն, պետք է պատժվեն, այլ ճանապարհ չկա:
Անթույլատրելի է ինչպես զրպարտությունը, այնպես էլ ուժային ցանկացած միջամտություն քաղաքական գործընթացին»,-ընդգծել է Բաբայանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: