ՄԵԿ ԼՈՒՍԱՐՁԱԿ՝ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂՈՒՄ
էներգախնայող համակարգով լուսավորվող բնակավայրերի ցանկն ընդլայնվում է: Դրանում ներառվում են այնպիսի գյուղեր, որոնք, չնայած հիմնադրման վաղեմի պատմությանը, լուսավորության՝ տարիների չլուծված խնդիր ունեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Վայոց ձորի մարզի բարձր լեռնային, սահմանամերձ գյուղերից մեկը՝ Սերսը:
Սերսին անծանոթ որևէ մեկը գիշերը գյուղ մտնելու համար պետք է կողմնորոշվի բնակավայրի միակ լուսարձակով: Այն ամրացված է գյուղապետարանի շենքի պատին՝ հեռվից տեսանելի լինելու համար: Գյուղացիները պատմում են, որ բնակավայրը ստեղծման շատ հին պատմություն ունի. առաջին բնակիչներն այստեղ են գաղթել պատմական Հայաստանի Սալմաստ գավառից: Իրենք ձգտում են ժամանակի հետ քայլել, սակայն զարգացման տեմպերը շրջանցել են գյուղը:
Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ, ընթացիկ տարում կմեկնարկեն սպասված աշխատանքները: Գյուղում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որի տնտեսական ու բնապահպանական արդյունավետության մասին այստեղ շատ են լսել:
Նախատեսվում է լուսավորել գյուղի կենտրոնական փողոցները՝ շուրջ 1400մ տարածք, որի համար անհրաժեշտ կլինի տեղադրել սյուներ և 39 LED լուսարձակ: ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կնպաստի գյուղում կյանքի աշխուժացմանը: Կլուծվի նաև երեկոյան ժամերին անվտանգ երթևեկելու և քայլելու խնդիրը: Կարևոր ձեռքբերումներից կլինի նաև ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:01
"Антиатомная риторика Турции и Великобритании вновь активизировалась, на этот раз в виде скоординированных информационных ударов по Армянской АЭС, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-29 09:54
Возрожденный Джаз-оркестр "Арцах" при поддержке организации ДИАЛОГ и ее друзей продолжает свой творческий путь будучи верным музыкальным традициям Арцаха, армянской культуре и международному джазу.
-
2025-07-28 11:16
Компания «Южно-кавказская железная дорога» в разгар летнего сезона пассажирских перевозок обновила ряд объектов пассажирской инфраструктуры, что направлено на повышение уровня предоставляемых услуг.
-
2025-07-28 10:34
Открытое письмо Чрезвычайному и Полномочному Послу Российской Федерации в Республике Армения господину Сергею Павловичу Копыркину
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։
-
2019-09-18 12:15
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2019-09-12 16:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: