Последние новости

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ՈՒ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։

Հուշագրի շրջանակում իրականացվող «Բարև բալիկ» նախագծի միջոցով նախատեսվում է արդիականացնել Հայաստանում հանրային առողջապահության համակարգը, նորագույն տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ բարելավել վերարտադրողական ու մոր և մանկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունների և տրամադրվող տեղեկատվության որակն ու հասանելիությունը, ինչպես նաև խթանել փաստահենք որոշումների կայացման մշակույթը։

Ծրագրի շահառու խմբերն են՝ հղի կանայք, անպտղության խնդիրներ ունեցող անձինք և մինչև 6 տարեկան երեխաներ ունեցող ծնողները։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է մշակել և գործարկել կայքէջ ու բջջային հավելված՝ շահառուներին անհատականացված առողջապահական ծառայությունների ու տեղեկատվության տրամադրման, ծանուցումների ներկայացման, արագ արձագանքման և հետադարձ կապի նպատակով։

Իրականացվելու են նաև ծրագրի հետ կապված հանրային իրազեկման արշավներ։

Նախաձեռնությունն իրագործվում է Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում։

«Բարև բալիկ» ծրագիրը կիրականացնի Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, որին աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «CRISPR-2025» В ЕРЕВАНЕ
    2025-08-15 08:27

    C 5 по 10 октября 2025 года в Ереване, в Российско-Армянском университете пройдет мероприятие, которое обещает стать значимым событием в области геномного редактирования и биомедицины ‒ Третий международный конгресс «CRISPR-2025». На участие в конгрессе уже зарегистрировались более 125 ученых из 8-ми стран и 19-ти городов.

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ