Последние новости

«ՏԱՇԻՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԶԲՈՍԱՅԳԻ ՆՎԻՐԵՑ ԵՐևԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Հունիսի 1-ին վերակառուցման լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կայացավ Երևանի գլխավոր պողոտայի զբոսահամալիրի բացման պաշտոնական բացումը: Տարածքի բարեկարգումն ամբողջությամբ իրականացրել է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Զբոսահամալիրի վերակառուցման ընթացքում հաշվի են առնվել երևանցիների և հատկապես քաղաքի փոքրիկ բնակիչների ցանկությունները:

 'ТАШИР' ПОДАРИЛ ЖИТЕЛЯМ ЕРЕВАНА УНИКАЛЬНЫЙ ПАРК

Զբոսայգու վերանորոգումը և հանգստի նոր գոտու ստեղծումը մեծ իրադարձություն է քաղաքի բնակիչների համար: Լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ կոմպոզիցիա, ժամանակակից մանկական խաղահրապարակներ և զբոսանքի գոտիներ, տարածքի ընդհանուր կանաչապատում և բարեկարգում. այս ամենն այսօրվանից հնարավորություն ստացան գնահատելու ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի ավագանու անդամներ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև քաղաքի բնակիչներ, հյուրեր:

Իր ելույթում Հայկ Մարությանը, շնորհակալություն հայտնելով Կարապետյան ընտանիքին, նշեց, որ նման նվերները թերևս լավագույն բանն են, որ հնարավոր է անել քաղաքի համար։ Քաղաքապետի խոսքով, պատահական չէ, որ այգու բացման համար ընտրվել է այս օրը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ «Վստահ եմ, որ այգին սիրված վայր կդառնա մեր երեխաների համար», - ասաց Հայկ Մարությանը։

«Նոր Երևան» համալիրի ընդհանուր տարածքը, որը զբաղեցնում է 20 000 քմ, կանաչապատվել է: Զբոսայգում տնկվել են մոտ տասը հազար տնկիներ, այդ թվում՝ ծառեր, թփեր, ծաղիկներ և տարբեր տեսակի այլ բույսեր: Ամբողջ տարածքը հագեցած է տեսախցիկներով, ինչպես նաև լուսավորման ժամանակակից լուծումներով։ Զբոսայգու բարեկարգման գլխավոր շեշտադրումը եռաչափ պրոյեկցիայով ցայտող շատրվանների անսամբլն է, որը թույլ է տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային էֆեկտներով շոուներ երաժշտական ուղեկցությամբ: Մայրաքաղաքում նմանը չունեցող այս շատրվանները բաղկացած են 600 ջրային շիթերից, որոնք ցայտում են մինչև 90 մետր բարձրությամբ և բարդ տեխնիկական շոուներ և հնարքներ ստեղծելու հնարավորություն տալիս: Բացի այդ, այցելուների հարմարավետության համար համալիրի տարածքում բացվել են հանրային սննդի կետեր՝ սրճարան և ռեստորան:

Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող նոր հանգստի գոտու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015թ.: Շինարարության նախաձեռնողը և հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է, որի հիմնադիր նախագահը Սամվել Կարապետյանն է:

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը քաղաքի բնակիչներին դիմեց ողջույնի խոսքով. «Այսօր մենք միանգամից երկու ուրախալի առիթ ունենք: Առաջին հերթին շնորհավորում եմ մեր երեխաներին՝ մեր ապագա սերնդին, որոնց համար մենք պետք է լավագույն ապագա ապահովենք և ժամանակակից ու բարեկարգ Երևան թողնենք: Համոզված եմ, որ նոր համալիրը կդառնա մայրաքաղաքի նորացման խորհրդանիշը, մեր քաղաքի ամենասիրված և ամենահաճախ այցելվող վայրերից մեկը»:

Նա նաև ընդգծեց քաղաքապետարանի հետ համագործակցության կարևոր դերը բարեկարգ քաղաքային միջավայր ստեղծելու գործում: «Այս ծրագրի իրագործումը մասնավորի և պետության արդյունավետ սիներգիայի հիանալի օրինակ է, որն առաջին հերթին արտացոլում է հասարակության շահերը: Այսպիսի գործընկերությունը քաղաքի և երկրի կայուն զարգացման, ինչպես նաև բնակչության բարեկեցության կարևորագույն գործոն է», - նշեց նա:

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում հյուրերին ներկայացվեց հագեցած ժամանցային ծրագիր: Զբոսայգու գլխավոր բեմահարթակից ելույթ ունեցան մանկական ստեղծագործական խմբեր: Խաղահրապարակում կազմակերպվել էր մանկական հեծանվային մրցավազք: Միջոցառումն ավարտվեց հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ տոնական համերգով և հրավառությամբ:

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЛАГОДАРНОСТЬ ЮРИЮ НАВОЯНУ
    2025-05-14 09:49

    Ветеранская организация Армении выразила благодарность Юрию Навояну за вклад в увековечение памяти о Великой Победе Объединение ветеранов Республики Армения имени маршала И. Х. Баграмяна выразило благодарность председателю ДИАЛОГА — Юрию Людвиговичу Навояну за его активную гражданскую позицию и значительный вклад в проведение памятных мероприятий, приуроченных к 80-летию Победы в Великой Отечественной войне.

  • АРМЕНИЯ ПО УРОВНЮ СЕРВИСА ПРЕВОСХОДИТ НЕКОТОРЫЕ СТРАНЫ ЕВРОПЫ - МЕЖДУНАРОДНЫЙ КОУЧ
    2025-05-13 08:42

    Уровень сервиса в Армении намного лучше, чем в некоторых европейских странах. Об этом заявила международный мастер-тренер по клиентскому сервису и лидерству Анета Коробкина, имеющая многолетний опыт работы в индустрии развития персонала и, в частности, клиентского сервиса.

  • АРМЯНСКИЕ РЕВИЗИОНИСТЫ С БРИТАНСКИМИ УШАМИ
    2025-05-12 10:59

    Внимательно посмотрите, кто в армянской среде пытается подвергнуть ревизии историю Второй мировой войны, откуда взялся этот последний вздор («Гертруда-Сталинград-Объединенная Историческая Армения»), на кого они ссылаются, и все станет более чем очевидным, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран АКОПЯН, коснувшись прошедшей на днях на Общественном телевидении передачи, которая вызвала бурное негодование в армянском сегменте соцсетей. Публикацию полностью приводим ниже.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: ВЛАСТИ ПРЕВРАЩАЮТ СТРАНУ В ПОЛИГОН ДЛЯ ВНЕШНИХ СИЛ
    2025-05-12 10:55

    Геополитическая перестройка в мире вступает в решающую фазу, а действующее руководство Армении продолжает действовать вразрез с национальными интересами, углубляя системный кризис безопасности, политики и социальной сферы, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, отметив, что такая модель подрывает саму национальную безопасность, исключая Армению из процессов формирования новой глобальной архитектуры. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ