Ռուբեն Մելիքյան. «Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի
«Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի։ Նման կարծիք է հայտնելՀայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա ընդգծել է. «Այո՛, իրավաչափ է և տրամաբանական, որ երբ ինչ-որ լուրջ հանցանք է կատարվում, հանցանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբերելու համար ինչ-որ հատկանիշներով օժտված մարդկանց ու ավտոմեքենաներն ինչ-որ տարածքում «ընդհանրական» ստուգման են ենթարկում։
Այո՛, իրավաչափ է և տրամաբանական, որ ինչ-որ «բարձր ռիսկայնության» օրերին ոստիկանությունը առավել լուրջ հսկողություն իրականացնի։ Օրինակ՝ Վերջին զանգ, Ամանոր, կարևոր ֆուտբոլային խաղ։
Այո՛, իրավաչափ է և տրամաբանական, որ, օրինակ, հանցավորության աճով պայմանավորված՝ Ոստիկանությունը հայտարարի հասարակարգի ապահովման քաղաքականությունը խստացնելու մասին։ Այդ դեպքում Ոստիկանական անձնակազմն է մեծացվում, տեխնիկական հագեցվածությունն է բարելավվում և այլն։
Բայց ամենևին հասկանալի չէ, երբ Գործադիրի ղեկավարը ինչ-որ անհասկանալի, բայց ակնհայտ քաղաքական պատճառով ոստիկանությանը փաստացի հրահանգում է «ռեյդ» իրականացնել, մենք էլ հեռուստաէկրաններին տեսնում ենք «ասֆալտին փռված» ինչ-որ մարդկանց։ Ինչքանո՞վ է ախր դա լուրջ։ Ինչքանո՞վ է դա իրավաչափ»:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ոստիկանությունը տեղեկություն տարածեց, որի համաձայն, ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջել են ողջ Երևանով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։ Զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ինչպես և մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու և ոչ իրավաչափ վարք դրսևորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։
Ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև իրենց գործողություններով երթևեկության անվտանգությանը սպառնացող վարորդները, որոնք միտումնավոր թույլ են տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվեց այդպիսի 49 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվեցին նաև բազմաթիվ վարորդներ, որոնք մեքենաները վարում էին առանց համարանիշերի, փոխարինված, տարբեր իրերով ու առարկաներով քողարկված համարանիշերով, ինչպես և առանց համապատասխան փաստաթղթերի։ Հայտնաբերվել է 44 վարորդ, որոնք մեքենանները շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5 վարորդ էլ եղել է ոչ սթափ վիճակում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 13:10
Спикер Палаты представителей Республики Кипр Анита Димитриу считает, что в 2025 году подобные проявления азербайджанской стороны, как фиктивный суд над армянскими заключенными, совершенно неприемлемы.
-
2025-05-19 13:08
Бывший государственный министр Арцаха Артак Бегларян сообщил, что в сотрудничестве с омбудсменом Республики Арцах Гегамом Степаняном и Союзом «Арцах» ведётся сбор данных о жилых домах и квартирах, разрушенных или присвоенных (фактически занятых другими лицами) властями Азербайджана на оккупированных территориях Арцаха. Сбор данных осуществляется в целях подготовки к международным правовым процессам.
-
2025-05-19 13:03
Я не в курсе подобных переговоров, впервые слышу об этом. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, касаясь того, что, согласно разоблачениям WikiLeaks, зять Сержа Саргсяна во время встречи с послом США заверил, что газопровод Иран-Армения не станет транзитным.
-
2025-05-19 12:58
Министр иностранных дел России Сергей Лавров 21 мая с официальным визитом прибудет в Армению.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-03-14 18:06
«Ստրկացված ժողովուրդները» կենսաբանական ստորին տեսա՞կ են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահանջով՝ նախագահ Ելցինը 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեց Բելովեժյան համաձայնագրերը՝ ԽՍՀՄ փլուզմանն օրինականություն հաղորդելու համար: Այդ փաստաթղթերը ԱՄՆ-ին ժամանակավորապես դարձրեցին համաշխարհային հեգեմոն։
-
2021-12-10 18:31
Ըստ Սահմանադրական դատարանի որոշման, «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվեն: Նիկոլ Փաշինյանի հերթական պատվերը տապալվեց։ Նա կրկին ապտակ ստացավ իր իսկ նորացրած ՍԴ կազմից։ Բայց Նիկոլը սովոր է դրան։
-
2019-10-03 16:06
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները:
-
2019-08-14 07:12
Վարչապետը մեկ ամիս անց կսուրա Լոս Անջելես։ Հերթական բուռն ծափահարությունները նվաճելու իր հերթական բենեֆիսում։ Հոգին երգում ու մեծ հանրահավաք է փափագում։ Երևանում արդեն մի տեսակ բոլորովին չի հրապուրում, իսկ Լոսում, հասկանալի է, մի այնպիսի՜ հանրահավաք կլինի։ Չէ՞ որ ժամանում է ամերիկահայերի ազատարարը Քոչարյան-Սարգսյանի «հանցավոր ռեժիմներից»…