ԱԱԾ-ի տնօրենը «սևազգեստ խմբերի» մասին
Ես չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կան օպերատիվ տեղեկություններ, որ որոշակի շրջանակներ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել:
Փաշինյանը նաև հանձնարարել էր ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին՝ տեղորոշել այդ սևազգեստ խմբերին. «սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանպարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:
«Եթե ուշադիր լսեիք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել որևէ հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց նկտմամբ որևէ ներազդեցություն ունենալու: Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ: Այլ մեկնաբանություն ես տալ ուղղակի չեմ կարող»,-ասաց Վանեցյանը:
Հարցին, թե արդեն հայտնի՞ է այդ սևազգեստ խմբերի շրջանակը, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Շրջանակը մեզ մշտապես պարզ է, թե մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր, որոնք նախատեսված կլինեն քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն բոլոր մեզ տրված լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»:
Դիտարկմանը, թե հիմա ինչքան սևազգեստ մարդ տեսնեք, պետք է վնասազերծե՞ք, Վանեցյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ դա տեղին հումոր էր կամ չգիտեմ ինչ էր: Փորձում են կոնտեքստից դուրս բաներ ասել, սևազգեստ մարդիկ և այլն: Նման բան չկա: Իրականում այն ինչ կա, բոլորը հասկանում են: վարչապետը շատ հստակ իր դիրքորոշումը, կարծիքը հայտնել է և պետք չէ բառախաղի միջոցով որևէ սենսացիաներ փնտրել:
Շրջանակը կբացվի, երբ կլինեն մարդիկ, որոնք կանեն ինչ-ինչ արարքներ և բերման կենթարկվեն, եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրգործ և այլն, դրա մասին անմիջապես բոլորը կտեղեկանան»:
Լրագրողները հիշեցրին, որ վերջին շրջանում «Ադեկվադ»-ի անդամներն են աչքի ընկնում սև հագուստներով և հակաիշխանական ակցիաներով, արդյոք նրանց մասին է խոսքը, Վանեցյանն արձագանքեց. «Ճիշտն ասած, չգիտեմ ում մասին եք խոսում, տեղյակ չեմ՝ ում մասին է խոսքը: Կլինեն հստակ դեպքեր, կլինեն հստակ գործողություններ իրավապահներին կողմից», տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.
-
2025-05-19 05:46
Иран не позволит врагам подорвать его стратегические отношения с Арменией, заявил секретарь Высшего совета национальной безопасности Ирана Али Акбар Ахмадиан. На встрече с секретарем Совета Безопасности Армении Арменом Григоряном, состоявшейся в воскресенье в Тегеране, Ахмадиан заявил, что стратегические отношения и тесное сотрудничество между Ираном и Арменией во всех областях будут способствовать региональному миру и стабильности, передает Tasnim.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-04 14:26
Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
-
2019-10-02 15:13
Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵՏՄ գագաթաժողովը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
2019-10-02 13:04
Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
2019-09-26 19:55
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը պարզ պոպուլիզմ է որակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունը։