Իտալացիները կմասնակցեն Գյումրիի վերականգնմանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի, Գյումրիում հայ-իտալական բիզնես համաժողովի մասնակցող Իտալիայի տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջել է Գյումրու պատմական հատվածներով ու ցուցադրել այս քաղաքի գեղեցկությունը։
Նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գյումրին շատ է ոգևորել հյուրերին․ նրանք տպավորված են և՛ քաղաքով, և՛ մարդկանցով։
Նա լրագրողների հետ զրույցում իտալացիների հետ շրջայց կատարելու նպատակը պարզաբանեց հետևյալ կերպ․ «Վերադարձնել կյանքը Գյումրի, նորից Գյումրին լցնել կյանքով, և իհարկե, պաշտպանել Գյումրիի ժառանգությունը՝ և՛ մշակութային, և՛ արվեստի, և վերակենդանացնել, որպեսզի մեր հայրենակիցները և օտարերկրյա տուրիստները շատ այցելեն։ Եվ դրա համար շատ էական է Գյումրիի կապն աշխարհի հետ։
Սա ՅՈՒՆԵՍԿՕ-Ի հետ կապ չունի, դա առանձին պրոցես է, մենք նախևառաջ Հայաստանում պետք է ընդունենք օրենքներ, որոնք պահպանում են և պաշտպանում են Գյումրիի կենտրոնը՝ որպես ազգային-մշակութային ժառանգություն, հետո դիմենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին,որովհետև եթե ինքներս չենք պաշտպանում, ինչպես ուրիշները պաշտպանեն,ՄԱԿ-ը ինչպես պաշտպանի։ Այս այցելությունը կապված է նույն գաղափարի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 14:54
Страны Евразийского экономического союза (ЕАЭС) 29 мая отмечают День ЕАЭС. Эта динамично развивающаяся интеграционная организация, объединяющая Россию, Армению, Беларусь, Казахстан и Кыргызстан, за сравнительно короткий по историческим меркам срок доказала свою востребованность и жизнеспособность.
-
2025-05-29 14:01
Правительство Армении планирует провести оценку государственной недвижимости и установить для нее арендную плату. Соответствующие изменения в закон "О государственных некоммерческих организациях" были одобрены на заседании кабмина в четверг.
-
2025-05-29 13:55
Суд оправдал бывшего главу Государственной контроль службы Армении Давида Санасаряна.
-
2025-05-29 13:50
Сегодня, 29 мая, в НС состоится созванное «Гражданским договором» закрытое заседание, в котором примет участие министр обороны РА Сурен Папикян.