Последние новости

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համացանցը լեփ-լեցուն է պնդումներով, որ Երևանը վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին. կա՛մ Վիտալի Բալասանյանը հրաժարական կտա Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, կա՛մ Արցախը ֆինանսավորում չի ստանա Երևանից։ Ցանկացած նորմալ մարդ, կարդալով սա, կմտածի՝ անհեթեթություն է։ Անհեթեթություն է, որովհետև նման բան չի կարող լինել ի սկզբանե։ Բայց մի՞թե մենք գործ ունենք նորմալ մարդկանց հետ։ Անցած տարվա ընթացքում եղել են բազմաթիվ դրվագներ, որոնք ստիպում են կասկածի տակ առնել դա։

Անկեղծ ասած, այդ մասին առանձնապես ծավալվելու ցանկություն անգամ չկա մեկ պատճառով. ամաչում ես այն մարդու փոխարեն, որին պատկանում է առաջնության դափնին այդ հարցում, ամաչում ես, քանի որ նա է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը։ Բայց մի դրվագ ցանկանում եմ հիշեցնել։ Երբ մեր մեծն ու սարսափազդուն միտինգում հայտարարեց, թե այսուհետ Հայաստանում բոլոր հարցերը պիտի լուծվեն ինչպես հին Աթենքում, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, ամբողջ ժողովրդովՃիշտ է, հետո այդ մասին մոռացան, և բոլոր հարցերը սկսեց լուծել բացառապես մեկ անձնավորություն։ Այլ հարց է, որ որոշ միամիտներ հավատացին, և Հայաստանը դարձավ 37 թվականի նմուշի միջոցառումների ականատես, երբ ամբոխը, հենց ամբոխը, ինչպես իրերն արդարացիորեն իրենց անուններով կոչեց Անդրանիկ Միհրանյանը, սկսեց դուրս գալ փողոցներ՝ պահանջելով ձերբակալել մեկին, դատապարտել մյուսին, ցխել երրորդի գլուխը

Ոչ, իհարկե, ոչ մի նորմալ մարդ չի կարող հավատալ, որ Երևանի իշխանությունները կարող են շանտաժել Ստեփանակերտին ֆինանսական օգնությամբ։ Չէ՞ որ սա 90-ական թվականների սկիզբը չէԻսկ նորմալ մարդիկ կարո՞ղ էին պատկերացնել, որ Երևանում միտինգի ժամանակ վարչապետի կողմնակիցը կհայտարարի Արցախի նախագահի գլուխը ցխելու պատրաստակամության մասին։ Իսկ նորմալ մարդը կարո՞ղ էր պատկերացնել, որ գործադիր իշխանության ղեկավարը կոչ կանի խափանել երկրում դատական բոլոր ատյանների աշխատանքը։ Իսկ նորմալ մարդը կարո՞ղ էր ենթադրել, որ հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի կինը խոսելու է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի «հանուն ոչնչի» տված զոհերի մասին։

Այնպես որ ամեն ինչ օրինաչափ է։ Ինչպեսև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Եվ այն, որ այդ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մարդիկ, որոնք, ի տարբերություն նրանց, ում գործունեությունը պիտի հետաքննեն, իրենց երկրի համար, մեղմ ասած, օգտակար շատ քիչ բան են արելԲացառությամբ, ճիշտ է, մեկ հանգամանքի, որի մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ նշենք, որ ստեղծվել է այդ հանձնաժողովը բացառապես կառավարող թիմի քաղաքական հավակնությունները բավարարելու համար։ Սեփական ընտրազանգվածին թամաշաներով ապահովելու մի այդպիսի պահեստային տարբերակ, եթե «Մարտի 1»-ի գործը վերջնականապես ավարտվի մեծ ձախողմամբ

Հանձնաժողովի կազմն արտացոլում է մեր օրերի իրողությունները։ Դատելով խորհրդարանի պաշտոնական կայքի տվյալներից, պարտադիր զինվորական ծառայություն են անցել տասնմեկից վեցը։ Նախագահը Անդրանիկ Քոչարյանն է, որը Տեր-Պետրոսյանի օրոք պաշտպանության փոխնախարարի աթոռին քոչեց Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի ինժեների պաշտոնիցԴե, իսկ հետո, հայտնի է, ինչպես կարող էր, բարեխղճորեն վարձահատույց էր լինում կարիերայի այդ ցատկի համար։ Հանձնաժողովի կազմում, որը հարցաքննելու է զոհված տղաների հարազատներին (պետք է ապահովել պատշաճ հուզական խորապատկերը), պաշտոնատար անձանց, սպաներին և Ապրիլյան պատերազմի այլ մասնակիցների, կան ոչ միայն նախկին ավտոտեսուչներ ու զինվորականներ, որոնք չգիտես ինչու վաղ են թողել զինծառայությունը, այլև ապրանքագետներ, ծրագրավորողներ և նույնիսկ ուսանողներ

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերով ԱԺ հանձնաժողովի ձևավորման սկզբունքին, որն էլ պիտի հետաքննի 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները, ապա ավելի սևեռուն զննելով կենսագրությունները, ես այդ սկզբունքը գուշակեցի։ Բանն այն է, որ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը բազմազավակ ծնողներ են, և հանձնաժողովի ձևավորման այդօրինակ սկզբունքը, բնականաբար, արժե ողջունել. այնուամենայնիվ երկրի ժողովրդագրական խնդիրների լուծման գործում ավանդն ակներև է։ Եթե ավելի կոնկրետ, համաձայն խորհրդարանի պաշտոնական կայքի, հանձնաժողովի տասնմեկ անդամներից յոթը ունեն երեքական երեխա։ Միայն երեքը, ներառյալ միակ կինը՝ երկուական։ Դե, և բացառություն է արված միայն մեկ պատգամավորի՝ ուսանող Սիփան Փաշինյանի համար, որը զավակներ առայժմ չունի, և դա ճիշտ է. չէ՞ որ պետք է նախ բարձրագույն կրթություն ստանալ։ Սակայն բոլորին էլ հասկանալի է, որ հանձնաժողովի կազմում Սիփան Փաշինյանը հայտնվել է այլ, բայց նույնպես չափազանց հարգելի հատկանիշով։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У ПРЕМЬЕРА НЕ СРАСТАЕТСЯ
    2025-07-30 08:58

    Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …

  • ОПЯТЬ ДВОЙКА
    2025-07-29 10:40

    Хокку Жаркий вечер.  О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.

  • МАЛЬЧИК С КОНСТРУКТОРОМ
    2025-07-29 09:39

    Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…

  • НЕДООЦЕНЕННЫЙ ВИЗИТ
    2025-07-29 09:27

    Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности.  О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ