ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ-ՌԵՍԼԻՆԳԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների խումբը /ԳՊՄ կամ Ընկերություն/ դարձավ Հայաստանի մաս-ռեսլինգի /սպորտաձև, որում երկու մարզիկներ մրցում են ձողը իրենց կողմ քաշելով/ 9-րդ առաջնության գլխավոր հովանավորը, որն անցկացվեց հունիսի 15-ին և 16-ին Երևանում, «Դինամո» սպորտային համալիրում։
Հայաստանի մաս-ռեսլինգի ֆեդերացիան հիմնադրվել է 2011թվականին, և այդ տարիների ընթացքում մարզիկները բարձր արդյունքներ են գրանցել՝ գրավելով մրցանակային տեղեր միջազգային առաջնություններում։ Միջազգային մրցումներում հայ մարզիկների մասնակցության առաջին փորձը տեղի ունեցավ 2014 թվականին Աշխարհի առաջնությունում, որտեղ Հայաստանի հավաքականը գրավեց երրորդ տեղը։ 2015թվականին Հայաստանում տեղի ունեցավ Աշխարհի գավաթի առաջնությունը ,ոռտեղ Հայաստանի հավաքականը թիմային մրցումներում գրավեց երկրորդ տեղը ՝37 երկրների շարքում, իր հետևում թողնելով ԱՄՆ-ի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի և Գերմանիայի հավաքականներին։ Կարեն Մարտիրոսյանը 70 կգ քաշային կարգում հաղթեց և դարձավ Աշխարհի գավաթակիր։
«Վերջին առաջնության արդյունքներով ձևավորված Հայաստանի հավաքական թիմը կմասնակցի Աշխարհի հաջորդ առաջնությանը։ Հունիսին կայացած առաջնությանը մասնակցում էին մոտ 80 մարզիկ, որոնք բոլորը խիստ ընտրություն էին անցել ըստ կարգերի։ Բացի այդ, մենք առաջին անգամ պրոֆեսիոնալ ձեռնամարտ անցկացրեցինք հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ»,- ասաց Հայաստանի մաս-ռեսլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը։
«Սպորտային միջոցառումների խթանումը Հայաստանում ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի համար առաջնային է դարձել։ Մենք աջակցում ենք և Հայաստանի և Ռուսաստանի մաս-ռեսլինգի ֆեդերացիաներին, և մեզ համար հայ մարզիկների ցուցաբերած բարձ ցուցանիշները միջազգային մրցումներում կրկնակի հաճելի են։ Մաս-ռեսլինգը համեմատաբար նոր սպորտաձև է, որը տարեց տարի ավելի ու ավելի մասսայականություն է ստանում միջազգային ասպարեզում։ Վստահ եմ, որ Հայաստանում մաս-ռեսլինգի զարգացումը ոչ միայն կնպաստի քաղաքացիների առողջ ապրելակերպի տարածմանը, այլև կբարձրացնի երկրի հեղինակությունը միջազգային սպորտային հանրության շրջանում»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը ։
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը հիմնադրվել է 2001 թվականին, այն միջազգային մասնավոր ընկերություն է՝ ոսկու, արծաթի և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով։ Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և ԳՊՄ գոլդ ընկերությունը, որի կազմում են Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Գործունեության ընթացքում Ընկերությունը ՀՀ տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերության սոցիալական ոլորտի ներդրումները վերջին 12 տարվա ընթացքում գերազանցում են 8,5 մլն․ ԱՄՆ դոլարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 08:42
Уровень сервиса в Армении намного лучше, чем в некоторых европейских странах. Об этом заявила международный мастер-тренер по клиентскому сервису и лидерству Анета Коробкина, имеющая многолетний опыт работы в индустрии развития персонала и, в частности, клиентского сервиса.
-
2025-05-12 10:59
Внимательно посмотрите, кто в армянской среде пытается подвергнуть ревизии историю Второй мировой войны, откуда взялся этот последний вздор («Гертруда-Сталинград-Объединенная Историческая Армения»), на кого они ссылаются, и все станет более чем очевидным, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран АКОПЯН, коснувшись прошедшей на днях на Общественном телевидении передачи, которая вызвала бурное негодование в армянском сегменте соцсетей. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-12 10:55
Геополитическая перестройка в мире вступает в решающую фазу, а действующее руководство Армении продолжает действовать вразрез с национальными интересами, углубляя системный кризис безопасности, политики и социальной сферы, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, отметив, что такая модель подрывает саму национальную безопасность, исключая Армению из процессов формирования новой глобальной архитектуры. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-12 09:59
Одиночество Никола в Москве и отсутствие Алиева – это разные проявления одного и того же политического облика: одно – ложной представленности, другое – откровенного неоавторитарного отказа, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.